Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար

Լուրեր

22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
22.07.2026 | 16:29
16 երկրների հայագետներ հավաքվել են Երևանում՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին
22.07.2026 | 16:21
Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»
22.07.2026 | 16:12
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
Բոլորը

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է 37,5 միլիարդ դոլար։ CNN-ի փորձագետները, մինչդեռ, նախկինում հայտնել են, որ իրական արժեքը, հավանաբար, շատ ավելի բարձր է։

Դեմոկրատ սենատոր Դիք Դարբինը բյուջետային լսումների ժամանակ Հեգսեթին հարցրել է՝ արդյո՞ք կանխատեսում է, որ հիմա ծախսերը կաճեն, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը գործնականում ավարտվել է։ Հեգսեթը պատասխանել է, որ 37,5 միլիարդ դոլարի մի մասը նախատեսված է մինչև ֆինանսական տարվա վերջը զինծառայողների համար նախատեսված սննդի համար։

Մայիսի կեսերին, ըստ AFP լրատվական գործակալության, ծախսերը գնահատվել են մոտավորապես 29 միլիարդ դոլար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պենտագոնի ղեկավարը, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դենի Քեյնի հետ միասին, կոչ է արել Կոնգրեսին արագորեն հաստատել պատերազմը ֆինանսավորելու համար լրացուցիչ 67 միլիարդ դոլարի դիմումը: Նրանք այդ միջոցներն անվանել են «անհապաղ անհրաժեշտ»: Սակայն լրացուցիչ պահանջվող գումարը չի ներառում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վերականգնման ծախսերը:

Պենտագոնի դիմումը քննադատության է ենթարկվել թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կողմից: Դեմոկրատ սենատոր Ջին Շահինը նշել է, որ գերատեսչությունը դեռևս ունի 75 միլիարդ դոլար նախկինում հատկացված միջոցներից:

«Ինչո՞ւ եք խնդրում ամերիկյան ժողովրդին վճարել այն պատերազմի համար, որին նրանք չեն աջակցում, փոխարենը թույլտվություն խնդրելու՝ վերաբաշխել նախկինում բյուջետային կարգավորման շրջանակում հատկացված չօգտագործված միջոցները»,- հարցրել է Շահինը։

Հեգսեթը պատասխանել է, որ չօգտագործված միջոցներն արդեն նախատեսված են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այլ առաջնահերթությունների համար, այդ թվում՝ Golden Dome for America հրթիռային պաշտպանության ծրագրի, գերձայնային զենքի մշակման և այլ պաշտպանական նախագծերի համար։

Հանրապետական ​​սենատոր Ջոն Քենեդին, իր հերթին, հայտարարել է, որ Կոնգրեսին անհրաժեշտ են «անկեղծ պատասխաններ և ուղիղ զրույցներ», նաև հարցրել հնարավոր հետևանքների մասին, եթե ԱՄՆ-ը դադարեցնի իր ներկայությունը Հորմուզի նեղուցում։ Փիթ Հեգսեթը և գեներալ Քեյնը չեն մանրամասնել՝ արդյո՞ք Իրանը կարող է վճար սահմանել նեղուցով անցնող նավերի համար՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։

Հուլիսի 21-ին ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին Իրանի դեմ հարձակումների ևս մեկ զանգվածային ալիքի մասին: Թրամփը սպառնացել է Իսլամական Հանրապետությանը «բազմակի» հատուցմամբ ամերիկացի զինվորների նոր մահերի համար:

«Ամեն անգամ, երբ Իրանը սպանում է ամերիկացի զինվորի, նրանք բազմապատիկ կվճարեն»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում՝ հավելելով, որ հրամանը փոխանցվել է Պենտագոնի ղեկավարին։

Մերձավոր Արևելքում նոր սրացման սկսվելուց ի վեր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է երեք ամերիկացի զինծառայողի մահվան մասին: Սա փետրվարի վերջին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ զինվորների շրջանում զոհերի թիվը հասցնում է 17-ի:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի