ԱՄՆ-ն 11-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ռազմաբազաները

Լուրեր

22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:59
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհարվածի Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին
22.07.2026 | 12:50
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Մեղրի․ քննարկվել են համայնքի խնդիրները
22.07.2026 | 12:46
ԿԸՀ նիստ` Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:41
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը․ ԿԳՄՍՆ
22.07.2026 | 12:35
ESPN-ը կազմել է ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.07.2026 | 12:30
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
22.07.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի դեմ 11-րդ գիշերն անընդմեջ իրականացված հարվածները։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարությունում, գրում է CNN-ը։

«CENTCOM-ի ուժերը թիրախավորել են Իրանի ռազմական գործողությունների համակարգման կենտրոնները, ծովային կարողությունները, ինքնաթիռների անգարները, անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերը և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը սպառնալու՝ Իրանի կարողությունը հետագայում թուլացնելու համար»,- ասվում է  X-ում հրապարակված գրառման մեջ։

CENTCOM-ը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել թիրախների թվի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը վերջին երեք ամիսների ընթացքում հարձակվել է նեղուցով անցնող ավելի քան 30 առևտրային նավերի վրա, իսկ մայիսի սկզբից ի վեր CENTCOM-ն «օգնել է հեշտացնել մոտ 900 առևտրային նավերի և 450 միլիոն բարել հում նավթի տարանցումը»։

CNN-ի կողմից տեղորոշված տեսանյութում երևում են կրակ և ծխի ամպեր, որոնք բարձրանում են Իրանի Բեհբահանի օդանավակայանի մոտ, այն բանից հետո, երբ պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ քաղաքը ենթարկվել է ԱՄՆ հարձակման։ Տեսանյութում երևում են Բեհբահանի օդանավակայանի մոտակայքում այրվող շենքերը, որոնք գտնվում են Խուզեստան նահանգի կենտրոնական մասում։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են լույս չորեքշաբթի գիշերը երկրի արևմուտքում և հարավում գտնվող մի շարք վայրերում հարվածների մասին։

Հակաօդային պաշտպանությունն ակտիվացվել է մայրաքաղաք Թեհրանում, չնայած վնասների մասին անմիջապես հաղորդագրություններ չեն եղել։ Ավիահարվածներ են հասցվել Իրանի մայրաքաղաքից մոտ 150 մղոն արևմուտք գտնվող Կաբուդարահանգ քաղաքի վրա, հաղորդում է IRIB պետական ​​հեռարձակողը։

IRIB-ը հայտնել է նաև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքին, արևմտյան Իլամ նահանգի Չավար և Աբդանան քաղաքներին հարվածների մասին։ Պայթյուններ են լսվել նաև Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Մահշահր և Սիրիկ քաղաքներում, ինչպես նաև Պարսից ծոցի Բուշեր քաղաքում։ Հարավ-արևմուտքում գտնվող Քոնարաք և Չաբահար նավահանգստային քաղաքները նույնպես ենթարկվել են հարձակման։

Հաղորդվում է, որ հուլիսի 21-ին Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթի Camp Arifjan ռազմաբազային, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։ Քուվեյթի իշխանությունները հայտարարել են, որ  հակաօդային պաշտպանությունը որսացել է հրթիռներն ու անօդաչու սարքերը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Nasr 2 գործողության «վեցերորդ ալիքի» և Քուվեյթում ու Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին։

Իրանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարձակման նոր ալիք է սկսել՝ ուղղված Հորդանանի Ալ-Ազրաք ամերիկյան բազայի և Բահրեյնի Շեյխ Իսա ամերիկյան բազայի ամերիկյան օբյեկտների դեմ։ IRIB-ը հաղորդել է, որ գործողությունը սկսվել է չորեքշաբթի առավոտյան, թիրախավորվել են երկու բազաներում գտնվող ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի