Զելենսկին Սիրսկիին ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնից․ նրա փոխարեն նշանակվել է Միխայիլ Դրապատին

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հուլիսի 21-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ որոշում է կայացրել Ալեքսանդր Սիրսկիին ազատել Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատարի պաշտոնից՝ նրա փոխարեն նշանակելով գեներալ Միխայիլ Դրապատիին, գրում է Current time-ը։

«Փաստն այն է, որ Ալեքսանդր Սիրսկին ապահովել է Ուկրաինայի հաջողությունը Կիևի պաշտպանության, Խարկովի հարձակողական և Կուրսկի գործողություններում: Զգալի ճանապարհ է անցել, Ուկրաինայի պաշտպանությունը շարունակվում է, և յուրաքանչյուրի հետ պետք է արժանապատվորեն վարվել: Ես շնորհակալ եմ Ալեքսանդր Սիրսկիին և մեր յուրաքանչյուր զինվորի՝ Ուկրաինայի առաջնագծում ամուր դիրքերի համար։ Ես շնորհակալ եմ Միխայիլ Դրապատիին հենց այս հայացքի համար։ Այսօր Ալեքսանդր Սիրսկիի և Անդրեյ Գնատովի հետ քննարկեցինք ծառայության ապագա ձևաչափերը և պարտականությունների պատշաճ փոխանցումը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև հայտնել է, որ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովին առաջարկել է «պաշտոն, որը թույլ կտա ամրապնդել պետության տեխնոլոգիական բաղադրիչը», բայց լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի մայոր Անդրեյ Տկաչուկը Current Time-ին հայտնել էր, որ Սիրսկին կազատվի պաշտոնից։

«Իմ ունեցած տեղեկատվություններով, երեքից ավելի աղբյուրներ հաստատել են դա, գլխավոր հրամանատար Սիրսկիի հարցը լուծված է։ Նա կազատվի պաշտոնից։ [Անդրեյ] Գնատովի (Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ) հետ միասին»,- ասել էր նա։

Ֆեդորովի հրաժարականից և Սիրսկիի հետ նրա կոնֆլիկտից հետո Ուկրաինայում մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են ընթանում։ Ցուցարարները պահանջում էին, որ Զելենսկին Ֆեդորովին վերականգնի պաշտպանության նախարարի պաշտոնում և ազատի Սիրսկիին։

Աշխատանքից ազատվելուց հետո Ֆեդորովը խստորեն քննադատել էր Ալեքսանդր Սիրսկիին, որի հետ բախվել էր մարտական գործողությունների ռազմավարության վերաբերյալ տարբեր տեսակետների, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի ընդլայնված օգտագործման վերաբերյալ: Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ հենց Սիրսկին է պնդել իր հրաժարականի հարցում։

Ֆեդորովի հրաժարականից հետո Անվտանգության  ծառայության  ղեկավար Եվգենի Խմարան նշանակվել է պաշտպանության նախարար։

Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատար նշանակվելու մասին հայտարարությունից հետո Միխայիլ Դրապատին գրառում է կատարել Ֆեյսբուքում։

«Շնորհակալություն եմ հայտնում Ուկրաինայի նախագահին՝ վստահության, պաշտպանության նախարարին՝ աջակցության, և պաշտպանության ուժերին՝ ծառայության այս նոր փուլի համար։ Ուկրաինային ծառայելը միշտ պատիվ է եղել ինձ համար, իսկ անկախության համար պատերազմի ժամանակ դա նշանակում է բացարձակ պատասխանատվություն։ Ես կաշխատեմ պատասխանատու, կենտրոնացած և հարգանքով այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր պաշտպանում են մեր երկիրը»,- գրել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի