Deutsche Welle-ն վրացերեն նոր լրագրողական նախագիծ է գործարկում․ ԵՄ-ն կաջակցի նաև հայերեն և ադրբեջաներեն հարթակների ստեղծմանը

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Գերմանական Deutsche Welle (DW) հանրային մեդիա ընկերությունը օգոստոսի 3-ից սոցիալական ցանցերում կմեկնարկի վրացերեն նոր լրագրողական նախագիծը։ Նախաձեռնությունն իրականացվում է Եվրամիության European Information Shield ծրագրի ֆինանսավորմամբ, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել նաև հայերեն և ադրբեջաներեն մեդիա նախագծեր

Նոր նախագիծը կգործի Instagram-ում և նախատեսված է Վրաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի վրացալեզու լսարանի համար։ DW-ի վրացական խմբագրությունը կլուսաբանի ինչպես երկրի ներքին օրակարգը, այնպես էլ միջազգային կարևոր թեմաները։ Հետագայում նախատեսվում է նախագիծն ընդլայնել նաև այլ հարթակներում։

Վրացերեն նախագծի մեկնարկը հնարավոր է դարձել Եվրոպական միության European Information Shield («Եվրոպական տեղեկատվական վահան») նախաձեռնության ֆինանսավորման շնորհիվ։ Ծրագրի նպատակն է աջակցել անկախ լրագրությանը և հակազդել ապատեղեկատվությանը ԵՄ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններում։

DW-ի վրացերեն նախագիծը կմեկնարկի օգոստոսի 3-ին։

Նույն նախաձեռնության ֆինանսավորմամբ ֆրանսիական France Médias Monde (FMM)-ը և լեհական միջազգային TVP World հեռարձակողը կստեղծեն նաև հայերեն և ադրբեջաներեն լրագրողական նախագծեր։

Հարավային Կովկասի համար նախատեսված երեք նախագծերը կհամագործակցեն միմյանց հետ և պարբերաբար կփոխանակվեն բովանդակությամբ։ Ֆինանսավորումն առայժմ նախատեսված է 18 ամսով։

DW-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգը նշել է, որ անկախ լրագրությունը ժողովրդավարության և քաղաքական մասնակցության կարևորագույն բաղադրիչներից է։ Նրա խոսքով՝ France Médias Monde-ի և TVP World-ի հետ համագործակցությունը կուժեղացնի Եվրոպայի աջակցությունը ազատ մամուլին և հավաստի տեղեկատվությանը մի տարածաշրջանում, որը, նրա գնահատմամբ, նպատակային կերպով ենթարկվում է ապատեղեկատվական արշավների և բախվում է առանձնահատուկ քաղաքական ու հասարակական մարտահրավերների։