Ալիևը հաստատել է, որ Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Բաքվում

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, որ Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Բաքվում։ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսում նա ասել է, որ Բաքվում  նման  հանդիպման անցկացման մասին տեղեկացել են The Times պարբերականից, և Բեռլին թռչելուց առաջ ինքը տեղեկատվություն է խնդրել Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայությունից։

«Հաստատվել է, որ The Times-ում նշված անձինք միաժամանակ գտնվել են Ադրբեջանում։ Հուլիսի 12-ին Բեռլին-Բաքու չվերթով մայրաքաղաք են ժամանել երկու հայտնի դեմքեր՝ տիկին Մերկելի աշխատակազմի նախկին ղեկավար պարոն Պոֆալլան և պարոն Պլատցեկը։ Հուլիսի 14-ին նրանք վերադարձել են։ Նույն օրը՝ հուլիսի 12-ին, Ռուսաստանի նախկին վարչապետ պարոն Զուբկովը և ՌԴ նախագահի աշխատակազմին առընթեր քաղաքացիական հասարակության  զարգացման և մարդու իրավունքների խորհրդի նախագահ պարոն Ֆադեևը Մոսկվայից ժամանել են Բաքու։ Նրանցից մեկը Բաքվից մեկնել է հուլիսի 13-ին, մյուսը՝ հուլիսի 14-ին։ Ո՛չ Գերմանիան, ո՛չ էլ Ռուսաստանը մեզ չեն տեղեկացրել այս մասին։ Այլ կերպ ասած, մեր տարածքը պարզապես օգտագործվել է՝ առանց մեր իմացության։ Ես չեմ կարող որևէ կոնկրետ բան ասել այն մասին՝ արդյո՞ք նման հանդիպում տեղի է ունեցել, քանի որ մենք դրան չենք հետևել։ Այնուամենայնիվ, իմ մեջբերած ավիափոխադրումների վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նման գաղտնի հանդիպում տեղի է ունեցել Բաքվում։ Եթե դա կհանգեցնի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, ապա մենք, իհարկե, ողջունում ենք»,- հայտարարել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի ցանկացած դեպքում։

«Մեր նպատակն այն է, որ պատերազմը դադարեցվի և տարածաշրջանում խաղաղություն ապահովվի»,- նշել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի