Գործարանների շարքից դուրս գալու պատճառով ՌԴ-ն չի կարող նավթամթերք արտահանել․ Ալիևն Ադրբեջանից մատակարարումներ է առաջարկում

Լուրեր

05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանը Գերմանիային տարեկան 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու տասնամյա պայմանագիր ունի, և Բաքուն, հնարավոր է, մեծացնի արտահանման ծավալները համապատասխան պայմանների առկայության դեպքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար։

«Գերմանիա մեր արտահանման հիմնական մասը կազմում է հում նավթը։ Ադրբեջանը մատակարարում է մի քանի հարյուր միլիոն դոլարի հում նավթ։ Մենք կարող ենք մատակարարել այնքան, որքան պահանջվում է»,- ասել է նա։

Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանն այս տարի սկսել է նաև բնական գազ մատակարարել Գերմանիային։

«Անցյալ տարի մեր գազի ընդհանուր արտահանումը կազմել է 25 միլիարդ խորանարդ մետր, որի կեսը բաժին է ընկել Եվրամիության երկրներին: Մենք ունենք 10 տարվա պայմանագիր 1,5 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանման համար (Գերմանիա): Մենք կարող ենք մեծացնել այս ծավալը, բայց պետք է կատարվեն մի քանի պայմաններ: Նախ՝ մեզ պետք է դիմել: Երկրորդ, մենք պետք է ընդլայնենք առկա գազային ենթակառուցվածքները և, իհարկե, լուծենք ներդրումային հարցը, քանի որ եվրոպական բանկերը դժկամությամբ են ֆինանսավորում նման նախագծեր»,- շեշտել է նա։

Ալիևը նշել է, որ լավ կլինի, եթե եվրոպական բանկերը վերանայեն իրենց որոշումները, հատկապես, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում խորացող ճգնաժամը։ Նա նաև խոոսել է մատակարարումների հետ կապված ՌԴ-ի դժվարություններից։

«Ավանդական մատակարարման շղթաները խաթարվել են։ Նավթավերամշակման գործարանների շարքից դուրս գալու պատճառով Ռուսաստանը չի կարող այնքան նավթամթերք արտահանել ավանդական հաճախորդներին, որքան կցանկանար։ Այս բոլոր իրադարձությունները՝ անկանխատեսելի արդյունքներով, շարունակվում են։ Հետևաբար, ես կարծում եմ, որ այս հարցերը կարող են վերանայվել, որպեսզի եվրոպական բանկերը նույնպես միջոցներ հատկացնեն նավթագազային նախագծերի զարգացման, շինարարության և ենթակառուցվածքների ընդլայնման համար։ Այս դեպքում Ադրբեջանը կկարողանա զգալիորեն մեծացնել գազի արտահանումը Եվրոպա, այդ թվում՝ Գերմանիա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի