Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մրցեց իռլանդական «Շեմրոք Ռովերսի» հետ ու հաղթեց 2:0 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերի կազմում երկրորդ խաղակեսում աչքի ընկան բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման ու գվինեացի կիսապաշտպան Զիդան Բանջաքին։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին Դուբլինում։

«Շեմրոք Ռովերսի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում կմրցի «Էգնատիա» (Ալբանիա) – «Ցելյե» (Սլովենիա) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը պայքարը շարունակելու է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում։

Հիշեցնենք, որ գլխավոր եվրագավաթի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» երկխաղյա դիմակայությունում հաղթել էր Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3), իսկ Իռլանդիայի չեմպիոնն ուժեղ էր գտնվել Մալթան ներկայացնող «Ֆլորիանայից» (0։2, 5։1)։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Շեմրոք Ռովերս» (Իռլանդիա)՝ 2։0

Սանդրո Լիմա, 51, Զիդան Բանջաքի, 80