Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ երկար տարիներ անց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու Վաշինգտոնում Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ և ստորագրությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը փաստացիորեն վերջ են դրել 30-ամյա հակամարտությանը։

«Այս համաձայնագրից հետո Ադրբեջանն անմիջապես գործնական քայլեր ձեռնարկեց։ Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ։ Հատկապես հաշվի առնելով, որ այսօր որոշակի պատճառներով նավթամթերքի արտահանման և ներմուծման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ադրբեջանի տարածքից Հայաստան տարանցիկ բեռների ուղարկումը լայն տարածում է գտել։ Մինչ օրս Ադրբեջանի տարածքով անցել է ավելի քան 40 հազար տոննա բեռ։ Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում։ Ադրբեջանը խաղաղություն առաջարկեց Հայաստանին և դրական արձագանք ստացավ։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերն այս հարցում»,- հայտարարել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի