Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ՝ C-400-ի վերաբերյալ․ Թուրքիայի պաշտպանության նախարար

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ իր զինանոցում առկա ռուսական C-400 հրթիռային պաշտպանության համակարգերի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Պատասխանելով պատգամավորների գրավոր հարցերին, որոնք վերաբերել են Ռուսաստանից C-400 համակարգի գնումից հետո Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից բացառելուն և հետագայում ԱՄՆ-ի հետ այս հարցի շուրջ շփումների վերսկսմանը, Գյուլերը նշել է. «ԱՄՆ-ի հետ ռազմական և քաղաքական ոլորտներում դրական թափով շարունակվող գործընթացում լուծումներ են որոնվում փոխըմբռնման և համագործակցության միջոցով անցյալից մնացած, ինչպես նաև երրորդ երկրներին վերաբերող հարցերի շուրջ: Ինչպես միշտ՝ մեր ազգային պաշտպանության ծրագրերը կազմվում են ճշգրիտ և գրագետ՝ հաշվի առնելով ներկա և ապագա սպառնալիքների վերլուծությունները»:

Գրավոր հարցերը հնչում են C-400 համակարգի երրորդ երկրին վաճառքի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ֆոնին՝ որպես Թուրքիայի կողմից F-35 կործանիչներ գնելու խոչընդոտը վերացնելու միջոց։

Գյուլերը նաև ընդգծել է, որ ազգային պաշտպանության պլանավորումն իրականացվում է ճշգրիտ և գրագետ՝ հաշվի առնելով ներկա և ապագա սպառնալիքների վերլուծությունները։

Թուրքիայի ՊՆ-ն հուլիսի 16-ին հայտարարել էր, որ C-400 համակարգերի հետ կապված աշխատանքները շարունակվում են «բազմաթիվ ճակատներում»։

«C-400 հեռահար տարածաշրջանային օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի հետ կապված աշխատանքները շարունակվում են բազմաթիվ ճակատներում։ Հստակ զարգացումների մասին հանրությանը կտեղեկացվի, երբ դրանք տեղի ունենան»,- լրագրողներին ասել է թուրք պաշտոնյան։

Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Անկարային նախկինում մատակարարված C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ, հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ թեման որակելով «խիստ զգայուն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի