Իրանը հայտարարել է Բահրեյնի ավիաբազայի ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին
Քաղաքականություն
21.07.2026 | 14:33
Իրանական բանակը պնդում է, որ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայի ԱՄՆ ռազմական թիրախների ուղղությամբ, գրում է The Guardian-ը։
Իրանական կիսապաշտոնական Fars գործակալության տարածած հայտարարության մեջ բանակը հայտնել է, որ այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարձակումների ալիք է իրականացրել բազայի վրա, որը, ըստ բանակի, օգտագործվում է որպես Թեհրանի դեմ հարձակումների մեկնարկային հարթակ։
Բահրեյնի զինված ուժերը հայտարարել են, որ կասեցրել են իրանական մի շարք հարձակումներ։
«Բահրեյնի զինված ուժերի հակաօդային պաշտպանությունը կասեցրել և ոչնչացրել է իրանական մի շարք օդային ագրեսիաներ»,- ասվում է բանակի հայտարարության մեջ X-ում։
Բացի այդ, Հորդանանի զինվորականները հայտարարել են, որ որսացել են հինգ իրանական անօդաչու թռչող սարք։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է հարձակումը՝ հայտարարության մեջ պնդելով, որ թիրախավորել են «Ռուկբան շրջանում գտնվող ամերիկյան ահաբեկչական ուժերին տեղակայված համալիրը»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

