Արթուր Գալոյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի «Տորպեդոյի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը բացել է գոլերի հաշիվը նոր մրցաշրջանում։
Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի երկրորդ տուրում մոսկովյան ակումբը 3։1 հաշվով հաղթել է Ուլյանովսկի «Վոլգային»։ 27-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել ընդմիջմանը, իսկ 57-րդ րոպեին ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Արթուր Գալոյանը մեկ ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում։

