ԱՄՆ-ն 10-րդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան օբյեկտները, այդ թվում՝ Amazon-ի ենթակառուցվածքները

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը հերթական զանգվածային հարձակումն են իրականացրել Իրանի դեմ՝ արդեն տասներորդ օրն անընդմեջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը սոցիալական ցանցերում։

«ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, ծովային կարողություններին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերին, որպեսզի նվազեցնեն Իրանի կարողությունը՝ շարունակել հարձակվել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։ Առևտրային նավերի տարանցումը կենսականորեն կարևոր միջազգային ծովային միջանցքով շարունակվում է»,- նշել է CENTCOM-ը X-ում հրապարակված գրառման մեջ։

Այն լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել թիրախների թվի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ մայիսի սկզբից ի վեր «CENTCOM-ի ուժերը նպաստել են մոտավորապես 900 առևտրային նավերի և 450 միլիոն բարել հում նավթի տարանցմանը»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ (ԻՀՊԿ) երեքշաբթի հայտարարել է, որ հարվածել է ԱՄՆ ռազմական թիրախներին, այդ թվում՝ Բահրեյնում և Քուվեյթում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերին։

Նշվում է, որ հարված է հասցվել Բահրեյնում գտնվող երկու տարբեր ամերիկյան դիրքերում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգի և ռադարային կայանի, ինչպես նաև Քուվեյթում գտնվող հրթիռային պաշտպանության համակարգերի, ռադարների և արբանյակային ընդունման համակարգերի։ Իրանի բանակը հայտարարել է, որ կամիկաձե անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է «Քուվեյթում գտնվող երեք խոշոր ամերիկյան բազաներ»։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարձակում է իրականացրել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի վրա։

Ավելի վաղ Հորդանանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել էր, որ երկրի ՀՕՊ ուժերը գիշերը Իրանից արձակված երեք հրթիռներ են որսացել են, երկուշաբթի երեկոյան մայրաքաղաք Ամմանում տագնապի ազդանշաններ են հնչել։

Իրանական պետական ​​լրատվամիջոցների հրապարակած հայտարարության համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ թիրախավորել է ամերիկյան Amazon ընկերությանը պատկանող՝ Բահրեյնում գտնվող ենթակառուցվածքները։ Բահրեյնի կողմից պաշտոնական հաստատում չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի