Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախապատրաստական հարցեր է քննարկել միջազգային փորձագետի հետ

Լուրեր

21.07.2026 | 16:15
24.9 մլն դրամի վնաս համայնքին․ Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան
21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
21.07.2026 | 16:04
ՔՊ-ից ովքեր չեն վերցնում մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբշամարտիկները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:51
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:44
Վենետիկում քննարկվել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները
21.07.2026 | 15:35
Դավիթ Ղազինյանի գործն արագ ուղարկել են դատարան. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 15:31
Ռուս դիվանագետը Հնդկաստանի ԱԳՆ-ն է կանչվել՝ հրթիռային հարվածի հետևանքով 4 նավաստիների մահվան համար
21.07.2026 | 15:23
Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են
21.07.2026 | 15:15
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարմանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:14
ԿԸՀ նիստ՝ պատգամավորական մանդատների բաշխման օրակարգով․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 15:10
Ծառուկյանին կրկին ՔԿ են տարել // Հունիսի երեք շաբաթում 7654 տոննա ծիրան է արտահանվել․ ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 15:00
Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում Նարեկ Կարապետյանին վերագրվող արարքը, որի համար դիմել էր ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ վան Հավրեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները, բանակցային գործընթացն ու Հայաստանի՝ որպես նախագահող երկրի առաջնահերթությունները։

«ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ վան Հավրեին։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև համաժողովին նախորդող բանակցային գործընթացի առանցքային ուղղություններն ու առկա մարտահրավերները։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի դերակատարությանը, նախագահության ռազմավարական առաջնահերթություններին, բանակցային գործընթացի արդյունավետ կազմակերպման մոտեցումներին և այն քայլերին, որոնք կնպաստեն կառուցողական երկխոսության, փոխվստահության և կոնսենսուսի ձևավորմանը համաժողովի ընթացքում։

Կարևորվել է նաև COP17-ի նախագահության դերը ոչ միայն համաժողովի արդյունավետ անցկացման, այլև կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման, Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արագացման և երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։

Հայաստանը հետևողականորեն շարունակում է նախապատրաստվել COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, ներառական և թափանցիկ բանակցային գործընթաց և արդյունքահենք նախագահություն՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերի»,- ասված է հաղորդագրությունում։