Թրամփն աջակցեց Փաշինյանին, բայց հայերի չուղարկեց՝ նրան քվեարկեն․ Պուտինը աջակցեց ռուսամետներին՝ ՀՀ դեմ սանկցիաներով․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակին, խորհրդարանում ձևավորված ընդդիմությանը, մեծահարուստների դերին քաղաքականության մեջ և արտաքին ուժերի ազդեցությանը։ Նա համոզմունք է հայտնել, որ բիզնեսը պետք է հստակ տարանջատված լինի քաղաքականությունից՝ ընդգծելով, որ այս սկզբունքը հատկապես կարևոր է Հայաստանի նման անցումային փուլում գտնվող երկրների համար։

«Ես չեմ ուզում կոնկրետ անձերի մասին խոսել, բայց պետք է ասեմ, որ ես համարում եմ՝ մեծահարուստ կամ օլիգարխ մարդիկ չպետք է մտնեն քաղաքական դաշտ։ Բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքական դաշտից։ Չեմ ասում՝ դա օրենքում գրված է կամ Սահմանադրությունում, ցանկալի չի։ Բացի դրանից, եկե՛ք անկեղծ խոսենք էլի։ Ասենք՝ մարդիկ, ովքեր ունեն գործարաններ, պարզ է՝ նրանց աշխատողները կաշկանդված են ընտրությունների ժամանակ։ Ուրեմն, այս սկզբունքը, որ մեծահարուստները չպետք է մտնեն քաղաքական դաշտ, իմ կարծիքով, պետք է սկսենք բոլորս հարգել»,- խոսելով քաղաքական դաշտ մեծահարուստների կամ օլիգարխների մուտքի մասին՝ նշել է Ստեփան Գրիգորյանը։

Անդրադառնալով խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերին՝ քաղաքագետը նրանց բնորոշել է որպես միանշանակ ռուսամետ՝ մատնանշելով արտաքին ազդեցության հետ կապված վտանգները։

«Եկե՛ք իրար չխաբենք։ Ո՛չ Սամվել Կարապետյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանը կյանքում չեն ասել, որ ոչ մի կապ չունեն Ռուսաստանի հետ։ Ավելին, իրենց ելույթները հենց ռուսամետ ելույթներ են։ Այսինքն՝ իրենք ասում են՝ ՀԱՊԿ-ի հետ պետք է վերականգնենք աշխատանքները, իրենք ասում են, որ Ռուսաստանի շուկան գլխավորն է, այդ շուկան անհնար է փոխարինել այլ շուկայով, իրենք կասկածելի հայացքով են նայում եվրաինտեգրացիային։ Մի բաղադրիչ կա քաղաքական վտանգների՝ մեծ ազդեցություն դրսից կոնկրետ մեր ուժերի վրա։ Խնդիր է, եթե Ռուսաստանը կարող է այդքան ուժեղ ազդել մեր քաղաքական դաշտի վրա»,- հայտարարել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը Հայաստանի ապագան կապում են Ռուսաստանի հետ և կրկնում ռուսական թեզեր, ինչը, ըստ քաղաքագետի, չի բխում Հայաստանի շահերից։ 

Գնահատելով փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության հասնելու՝ ընդդիմության հնարավորություններըր, նա թերահավատություն է հայտնել․ «Միանշանակ լեգիտիմ ընտրություններ են։ Ժողովուրդը կյանքում ոտքի չի կանգնի, նույնիսկ իրենց կողմնակիցները։ Մեր ժողովուրդը խելոք ժողովուրդ է։ Մեր ժողովուրդը՝ մի մասը կա, որ դժգոհ էր, իրենց ձայները տվեցին ընդդիմադիրներին, քանի որ դժգոհ էր։ Եթե Ռուսաստանը որոշի, բացի գազի գնի բարձրացումից, գնա ինչ-որ հիբրիդային պատերազմի այլ տարբերակների, դա կոչվում է ուժային տարբերակներ, ինչ-որ սադրանքներ կատարել, ինչ-որ լոկալ հարվածներ հասցնել մեզ Հայաստանի ներսում։ Եթե դա լինի, այո՛, այդ դեպքում իշխանությունը պետք է մտածի՝ ինչ անի»։

Խոսելով ամերիկյան աջակցությամբ իրականացվող «Թրամփի ուղի» նախագծի, մասնավորապես, երկաթգծի կառուցման մասին, Ստեփան Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ այն կյանքի կկոչվի, սակայն շեշտել է, որ հաջողությունը կախված է հայկական կողմի կարողություններից։

«Ես պնդում եմ, որ TRIPP-ը կիրագործվի։ Բայց Միացյալ Նահանգների հետ չենք կապում։ Հարցը միայն Հայաստանի մեջ է։ Այսինքն՝ մենք ունա՞կ ենք իրականացնել, թե՞ ոչ։ Համոզված եմ, որ ունակ ենք, եթե, պարզ է, իշխանությունն այդպես թափով սկսի զբաղվել։ Հասկանո՞ւմ եք՝ հողի վրա աշխատանքը պետք է սկսես, ինչը շատ կարևոր է»,- նշել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան