Չարլզ III-ն ընդունել է Քիր Սթարմերի հրաժարականը

Լուրեր

05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
Բոլորը

Բուքինգեմյան պալատը հայտարարել է, որ բրիտանական միապետը պաշտոնապես ընդունել է վարչապետ Քիր Սթարմերի  հրաժարականը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բերնեմը, ինչպես սպասվում է, շուտով կհանդիպի Չարլզ թագավորի հետ, վերջինը նրան կխնդրի ձևավորել կառավարություն։

Ավելի վաղ Սթարմերը Դաունինգ սթրիթի դիմաց հրաժեշտ էր տվել իր աշխատակազմին և գնացել Բուքինգեմյան պալատ՝ պաշտոնապես խնդրելու Չարլզ թագավորին հաստատել իր հրաժարականը։ Վարչապետի պաշտոնում իր վերջին ելույթում Սթարմերը հայտարարել էր Բերնեմին լիակատար աջակցության մասին։

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մեր թշնամիները ոչնչի առաջ չեն կանգնի՝ մեզ մեր արժեքների պատճառով բաժանելու համար։ Իմ աշխատանքն ավարտված է»,- ասել էր Սթարմերը՝ նշելով, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ներխուժմանը դիմադրելու գործում։

Թագավորի հետ հանդիպումից հետո Բերնեմը պաշտոնապես կդառնա Մեծ Բրիտանիայի 59-րդ վարչապետը։ Բուքինգեմյան պալատից հեռանալուց հետո նա կուղևորվի Դաունինգ սթրիթ, որտեղ կներկայացնի իր առաջին ելույթը որպես վարչապետ։ BBC-ի թղթակիցների փոխանցմամբ՝ Բերնեմը, ինչպես սպասվում է, կներկայացնի իր կառավարության հիմնական առաջնահերթությունները։ Մասնավորապես, նա կհայտարարի, որ «խիստ գիտակցում է» Մեծ Բրիտանիայում վարչապետների փոփոխության խնդիրը։ Նա կլինի բրիտանական կառավարության յոթերորդ ղեկավարը վերջին տասը տարիների ընթացքում (և հինգերորդը՝ չորս տարվա ընթացքում)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի