Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեում 3 զոհ, 47 վիրավոր կա
Քաղաքականություն
20.07.2026 | 11:50
Ռուսական բանակը հուլիսի 19-ի երեկոյան ուղղորդվող ավիառումբերով հարված է հասցրել Զապորոժիեին և Զապորոժիեի մարզին։ Այս մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը, գրում է Current time-ը։
Նա նշել է, որ հարվածի հետևանքով զոհվել են 11-ամյա մի աղջիկ և երկու կին՝ 71 և 72 տարեկան։ Ֆյոդորովի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում շրջանում վիրավորվել է ավելի քան 47 մարդ։ Ըստ նրա՝ վերջին ռուսական զորքերն այդ ընթացքում 1015 հարված են հասցրել Զապորոժիեի շրջանի 53 բնակավայրերի։
«Մենք ստացել ենք ենթակառուցվածքների, բնակարանների, տրանսպորտային միջոցների և բնակելի շինությունների վնասվելու մասին 300 հաղորդագրություն»,- հավելել է նա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը hայտնել են, որ գիշերը խոցել են 81 անօդաչու թռչող սարք։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինան ենթարկվել է 94 ԱԹՍ-ների և երկու հրթիռի հարձակման։

