Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարշավյան փողոցում։
Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, մասնավորապես Վարշավյան 3 հասցեից մինչև Վարշավյան 2 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարահահատվածի երկու կողմերում կարգելվի:

