ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող և սրվող ագրեսիան, այդ թվում՝ այս տարվա հուլիսի 1-ի և 5-ի գիշերը Կիևի վրա զանգվածային հարվածները, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված ռազմական արշավը, ԵՄ խորհուրդը հուլիսի 17-ին որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել մեկ անձի և հինգ կազմակերպության նկատմամբ։ Բոլորն էլ կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ, մասնավորապես, զբաղվում են անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, ասվում է հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բոլոր հինգ կազմակերպությունները ABS Electro ընկերությունների խմբի մաս են կազմում, որը մշակում և արտադրում է անօդաչու թռչող սարքերով պատերազմի համար անհրաժեշտ էլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ։

Մասնավորապես, այս ընկերությունները զբաղվում են «Շահեդ» և «Գերան» անօդաչուների հնարավորությունները բարելավող համակարգերի մշակմամբ, այդ թվում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների դիմադրողականության բարձրացմամբ։ Ավելին, խմբի մի քանի ընկերություններ արտադրում են ավտոմատ կառավարման համակարգեր Ռուսաստանի էներգետիկ ոլորտի համար, որը մնում է ռուսական պետության համար եկամտի զգալի աղբյուր։

ABS Electro ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ և մի քանի անդամ ընկերությունների ղեկավար Իրինա Խարիսովան նույնպես պատժամիջոցների տակ է։

Նոր սահմանափակումները ԵՄ պատժամիջոցների ռեժիմի մաս են կազմում, որը թիրախավորում է այն անհատներին և կազմակերպություններին, որոնց գործողությունները խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց նկատմամբ գործում է  ակտիվների սառեցումը։ Նրանց ուղղակի կամ անուղղակի ֆինանսական կամ տնտեսական միջոցներ տրամադրելը նույնպես արգելված է։ Անհատներին նաև արգելվում է մուտք գործել Եվրամիություն։ Համապատասխան իրավական ակտերը հրապարակվում են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի