Ընդդիմությունը պարտվեց՝ իր սխալների պատճառով․ մեղքի մեծ բաժինը ընդդիմությանն է՝ չմեղադրենք ժողովրդին, իշխանությանը․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում վերլուծել է խորհրդարանական ընտրություններում ընդդիմության պարտության պատճառները՝ շեշտելով ռազմավարական սխալները, հանրության հետ ոչ արդյունավետ հաղորդակցությունը և պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը։ Նա նաև հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ մանդատ կստանա իրենց կուսակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանը։

Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ Առաքելյանը միանշանակ ընդունել է ընդդիմության պարտությունը։

«Իհարկե, պարտվել ենք, որովհետև ընդդիմության գործը եղել է առնվազն հասարակության ճնշող մեծամասնությանը… իշխանափոխության նպատակով։ Ցավոք, խորհրդարանական կառավարման համակարգն էապես խեղաթյուրվել է, և փաստացի սրանք վարչապետական ընտրություններ էին, այսինքն՝ մարդիկ ընտրում էին, որ վարչապետ ընտրեն»,- նշել է նա։

Առաքելյանի դիտարկմամբ՝ պարտության հիմնական պատճառներից մեկն ընդդիմադիր դաշտում ռազմավարական սխալներն էին։ Նա ընդգծել է, որ չի ձևավորվել այլընտրանքային չորրորդ բևեռ, և պայքարը կենտրոնացել է երեք հիմնական ուժերի շուրջ, ինչը սահմանափակել է ընտրողների հնարավորությունները։

«Շատ մեծ էր շանսը, որ հնարավոր կլիներ ունենալ նաև այլընտրանքներ՝ ընդդիմադիր, պայմանական ասած՝ չորրորդ բևեռի ձևավորում։ Այդ ձայների փոշիացման պրոցեսն այնպես արեց, որ կա՛մ այս երեք ուժերին եք ընտրում, կա՛մ ընդդիմության ոչ մեկին մի ընտրեք, և այդտեղ հասարակության մի մասը, կարծես, ունեցավ խնդիրներ»,- ասել է նա։

Մեկ այլ առանցքային խնդիր, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադրի, եղել է իշխանության տարածած «կեղծ թեզերին» արդյունավետ դիմակայելու անկարողությունը․ «Ընդդիմությանը չհաջողվեց իշխանության կեղծ թեզերին դիմակայել, որովհետև շատ հաճախ մենք հանրության հետ շփման ժամանակ արձանագրում էինք, որ այն կեղծ թեզերը, որ իշխանությունը տարածում էր՝ պատերազմի վտանգը և այլ խնդիրներ… դրա դիմաց ակտիվ աշխատանքներ չարվեց։ Այսինքն, մենք չկարողացանք հանրության հետ խոսել այն արդյունավետությամբ, որ հանրությունը իրական պատկերը հասկանա ու կատարի օբյեկտիվ ընտրություն»։

Առաքելյանը նաև անդրադարձել է «նախկինների» գործոնին՝ փաստելով, որ հասարակությունը մերժում է անցյալի հետ որևէ առնչություն․ «Այս ժողովուրդը նախկիններին ու նախկինների հետ ասոցացումներին դրական չի վերաբերվում։ Էլ եկեք չխորանանք՝ ինչի՞ է այդպես, այդպես է։ Ճի՞շտ է ասում իշխանությունը, սխա՞լ է ասում, արմատավորվել է, չէ՞, մեր ժողովրդի մոտ, որ նախկինները չպիտի հետ գան։ Ոչ մի ձևով պիտի հետ չգան։ Հիմա, եթե մենք այդ չենք ճանաչում այդ փաստը, էլի նշանակում է՝ չենք ճանաչում ժողովրդին»։

Նա շեշտել է, որ ընդդիմությունը պետք է դադարի մեղքը բարդել իշխանության կամ ժողովրդի վրա և ստանձնի սեփական պատասխանատվությունը։

«Պե՞տք է կրենք պատասխանատվություն որպես ընդդիմություն, թե՞ էլի ասենք՝ դե չեղավ, դե լավ, չեղավ, չեղավ, ժողովուրդ ջան, հիմա ի՞նչ ասենք, մյուս անգամ… Ի վերջո, հանրության մեծ մասը եկել է, որ իշխանափոխություն անի, հիմա չենք ստացել դա։ Պե՞տք է կրենք պատասխանատվություն, թե՞ ասենք՝ դե չեղավ»,- ասել է նա։

Անդրադառնալով իշխանափոխության հնարավոր «խթանիչներին» և փողոցային պայքարի հեռանկարին՝ Մեսրոպ Առաքելյանը զգուշավորություն է հայտնել՝ նշելով, որ հանրությունը հոգնել է քաղաքական գերհագեցած մթնոլորտից։

«Անկեղծ լինեմ, այս պահին դրա նախադրյալները շատ մշուշոտ են։ Այսինքն՝ ասել, որ կա մի միջավայր… կարճաժամկետ հատվածում կարող է հանրային ընդվզման չբերի, որովհետև կա տոտալ հիասթափություն ոչ միայն իշխանափոխության տեղի չունենալուց, այլ ընդհանրապես քաղաքական պրոցեսներից»,- նշել է նա։

Ի վերջո, Առաքելյանը նշել է իրենց կուսակցության առաջնահերթությունը խորհրդարանում։

«Մեր կուսակցության համար, որն առաջնային խնդիր է համարում իշխանափոխությունից հետո գերիների վերադարձը, այդ հարցը մեզ համար դառնում է օրակարգի թիվ մեկ խնդիր։ Մեր այդ մեկ մանդատն առաջին հերթին ծառայելու է՝ առնվազն գոնե բարձրաձայնելու գերիների հարցը»,- եզրափակել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան