Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված 25 րոպեանոց ուղերձում անդրադարձել է երկրի ընտրական համակարգի «ցնցող խոցելիություններին» և հայտարարել հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին, որոնք, ի թիվս այլ բաների, ցույց են տալիս, որ Չինաստանը մուտք է ստացել 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մի քանի տարի շարունակ, սկսած 2020 թվականի ընտրարշավից, Չինաստանն իրականացրել է այն, ինչը համարվում է պատմության մեջ ամենամեծ ընտրական տվյալների արտահոսքը»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ չինական իշխանությունների տրամադրության տակ են հայտնվել ամերիկացի ընտրողների անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, կուսակցական պատկանելության մասին տվյալներ և այլ տեղեկություններ։ Այս տվյալները, ըստ Թրամփի, «գնվել, գողացվել կամ կոտրվել են»։

Խոսելով ընտրական համակարգի անկատարությունների մասին՝ Թրամփը նաև նշել է, որ չորս նահանգներում մոտավորապես 278,000 մարդ, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն եղել, գրանցվել են որպես ընտրողներ։

Թրամփը նաև առանձին նշել է, որ Չինաստանն օգտագործել է ամերիկացի ընտրողների մասին, ենթադրաբար, ստացված տվյալները՝ ազդելու 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա, որոնց ընթացքում նա պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Չինաստանը փորձել է ապահովել իր պարտությունը նախավերջին ընտրություններում, այդ թվում՝ փոխարինելով իրական ձայները և կաշառելով լրագրողներին, որոնք բացասաբար են գրել իր մասին։ Նա պնդել է, որ Չինաստանը «հսկայական գումարներ է վճարել» իր մասին բացասական հրապարակումների համար։

Թրամփը պնդում է, որ Չինաստանը փորձել է հասնել ընտրություններում իր պարտությանը, մասամբ այն պատճառով, որ նա ծրագրում էր Պեկինի նկատմամբ միլիարդավոր դոլարների մաքսատուրքեր սահմանել և կառուցել «աշխարհի ամենաուժեղ բանակը»։

Բացի այդ, ըստ նրա, ոչ միայն Չինաստանը, այլև երկրի մյուս «հակառակորդները», այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան և որոշակի «ոչ պետական ​​խմբեր», կարող են օգտագործել ԱՄՆ ընտրական համակարգի խոցելիությունները։

«Այսօր ես դիմում եմ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակին, Արդարադատության նախարարությանը, ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին՝ հետաքննել, թե ինչպես և ինչու է թաքցվել նման զգայուն տեղեկատվությունը, կոչ են անում աշխատանքից ազատել ներգրավված անձանց և, հիմքերի առկայության դեպքում, քրեական մեղադրանքներ առաջադրել պատասխանատուների նկատմամբ»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի