Ռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի Բոդրում առողջարանային քաղաքի մերձակայքում ներկայումս գտնվում են ռուս վեց միլիարդատերերի զբոսանավերը, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի հետ կապվող «Վիկտորիա» զբոսանավը։ Նավերը պատկանում են, մասնավորապես, Ռոման Աբրամովիչին, Օլեգ Դերիպասկային, Անդրեյ Կոստինին, Վագիտ Ալեքպերովին, Ալեքսանդր Նեսիսին և Իսկանդար Մախմուդովին։ «Վիկտորիա»-ն, որը լրատվամիջոցը կապում է Պուտինի շրջապատի հետ, հունիսի վերջին դուրս է եկել Սոչիից և ուղևորվել դեպի Բոդրում․ հայտնում է meduza-ն։

Թուրքիայի Բոդրում առողջարանային քաղաքի շրջանում հավաքվել են ռուս վեց միլիարդատերերի զբոսանավերը։ Այդ մասին գրում է ռուսական «Վերստկա» լրատվամիջոցը՝ նշելով, որ ավելի վաղ այնտեղ էր ժամանել նաև «Վիկտորիա» (Victoria) զբոսանավը, որը կապվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի հարավային և հարավարևմտյան ափերի մոտ այժմ գտնվում են Ռոման Աբրամովիչին, Օլեգ Դերիպասկային, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինին և «Լուկոյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովին պատկանող զբոսանավերը։

Նրանցից ոչ հեռու են նաև «Պոլիմետալ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Նեսիսի և «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության» (ՈւԼՄԸ) համահիմնադիր և նախագահ Իսկանդար Մախմուդովի զբոսանավերը։

Լրագրողները 71 մետր երկարությամբ «Վիկտորիա» զբոսանավը հայտնաբերել էին դեռևս 2023 թվականի նոյեմբերին։ Հաղորդվում էր, որ այն գրանցված է Պուտինի մտերիմ ընկեր Գենադի Տիմչենկոյի հետ կապվող ընկերություններից մեկի անունով։ Միաժամանակ նշվում էր, որ զբոսանավից օգտվում են Ռուսաստանի նախագահը և նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները։

«Վերստկա»-ի փոխանցմամբ՝ «Վիկտորիա»-ն մշտապես տեղակայված է Սոչիում։ Հունիսի վերջին այն դուրս է եկել Կրասնոդարի երկրամասի ափերից և ուղևորվել դեպի Բոդրում։

Դրանից քիչ առաջ Պուտինի հետ կապվող մեկ այլ զբոսանավ՝ «Գրեյսֆուլ»-ը (Graceful), որը Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց հետո վերանվանվել է «Կոսատկա», նկատվել էր Դանիայի ափերի մոտ։ Այժմ այն գտնվում է Մուրմանսկի մերձակայքում գտնվող Սևերոմորսկ նավահանգստում։