Նոր միլիոններ՝ ՀԿԵ-ին․ ներդրումների հարցը շարունակում է մնալ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 19:44
Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար
04.09.2026 | 19:30
Արցախում հարսանիքի քավոր լինելը՝ «հանցագործություն»․ հրապարակվել է Վարդանյանի դատավճռի տեքստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 19:14
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետ
04.09.2026 | 19:00
Պուտինը ջղաձիգ է՝ ՀՀ-ն դուրս է գալիս ՌԴ-ի ազդեցության գոտուց․ վստահ էր՝ ՀՀ-ն չի փախչելու, Արևմուտքին հետաքրքիր չէ. Բարդուղ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 18:44
Աստղային ֆուտբոլիստներ, որոնք մնացել են առանց ակումբի
04.09.2026 | 18:27
Կասեցվել է լիմոնադի արտադրությունը
04.09.2026 | 18:18
Լոռիում տղամարդուն առևանգել են, ապա մեկ այլ անձի ուղղությամբ կրակել․ երկու մարդ ձերբակալվել է
Բոլորը

Հայաստանի կառավարությունը 65,2 մլն դրամով ավելացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրվող սուբսիդիան՝ ուղևորափոխադրումներից կրած վնասների մասնակի փոխհատուցման համար։ Կառավարության հաստատած նախագծի համաձայն՝ 2025 թվականի արդյունքներով ընկերությանը վճարման ենթակա սուբսիդիան կազմել է 312,2 մլն դրամ, մինչդեռ 2026-ի պետական բյուջեով փոխհատուցումը 246,9 մլն դրամ է։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ Կառավարության կողմից պետք է մշտապես մոնիթորինգի ենթարկվի այդ սուբսիդիայի տրամադրման չափն ու կարգը։

«Ոչ թե ամեն տարի պետք է նույն տեքստով այդ սուբսիդավորման որոշումները կայացվեն, այլ փորձի խորացված ուսումնասիրություններ անի՝ պարզելու դրա ազդեցությունները»,- ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Կառավարության կողմից հայկական երկաթուղիները կառավարող ռուսական ընկերությունը հերթական ֆինանսավորումը ստանում է ոլորտում առկա մի շարք խնդիրների ֆոնին։ Մասնավորապես, առայժմ անհայտ է, թե ինչ միջոցներով են իրականացվելու երկաթուղային ցանցում նոր ներդրումները, որոնք Հայաստանին, ըստ իշխանությունների, անհրաժեշտ են լիակատար ապաշրջափակման համար։

«Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում»,- ասել էր ՀՀ վարչապետը։

2025 թվականի վերջին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ռուսական կողմն այդպես էլ հրապարակավ նոր ներդրումներ կատարելու պատրաստակամություն չհայտնեց։ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին առաջ քաշեց երկաթուղին ռուսական կողմից վերցնելու և երրորդ երկրի կառավարմանը հանձնելու սցենարը, ինչպես նաև նշված հատվածները ՀՀ-ի կողմից վերականգնելու տարբերակը։  Թե ինչ են որոշել Երևանն ու Մոսկվան, այդպես էլ չբարձրաձայնվեց։ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի բացառում, որ այս հարցերը քննարկվել են վարչապետի՝ Եկատերինբուրգ այցի ընթացքում։

«Վարչապետերի հանդիպում է տեղի ունեցել Եկատերինբուրգում, ենթադրում եմ՝ այդ թեման ևս քննարկվել է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների բոլոր թեմաներն են քննարկվել»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

2024 թվականին ՀԿԵ-ի կողմից հրապարակված հաշվետվության համաձայն՝ ընկերությունը 144 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել։ Պայմանագրով նախատեսված կառավարման ամբողջ՝ 30 տարիների ընթացքում ընդհանուր ներդրումները, ըստ պայմանագրի, 174 միլիարդ դրամ պետք է լինի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի կառավարությունը ներդրումների վերաբերյալ երբևէ անհամաձայնություն չի հայտնել։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ռուսական կողմը նոր ուղղությունների համար ներդրումներ չի իրականացնի։

«Պայմանագրով ռուսական կողմն իր ներդրումները, ըստ այս Կառավարության, կատարում է, եթե նոր ներդրումներ են ցանկանում, պետք է ՀՀ-ն նոր ծանրաբեռնվածություն ապահովի, որը եկամուտ կապահովի»,- ասաց նա։

Սարգիս Խանդանյանը Factor TV-ի հետ զրույցում շեշտեց՝ գործընթացների վերաբերյալ քննարկումները շարունակվում են հիմնականում ռուսական կողմի հետ։

«Քանի որ Հարավկովկասյան երկաթուղին ռուսական է, ՌԴ-ի հետ են քննարկումները շարունակվում։ Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են, այս պահին նոր բան չկա ասելու»,- ասաց նա։

Նոր բան չկա ասելու նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ ՀԿԵ-ում չարաշահումների ծավալը հասնում է 60 մլն դոլարի, սակայն այդպես էլ վնասի վերականգնում տեղի չունեցավ, իսկ 2021-ին հայտարարեցին քրեական վարույթը կարճելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան