Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
16.07.2026 | 20:45
Նոր միլիոններ՝ ՀԿԵ-ին․ ներդրումների հարցը շարունակում է մնալ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:30
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
Բոլորը

«Հայաստան» խմբակցությունը, վերցնելով պատգամավորական մանդատները, հայտնվել է քննադատությունների տարափի տակ, այդ թվում՝ սեփական կողմնակիցների կողմից։ Factor TV-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է այս որոշման դրդապատճառներին, իշխանության լեգիտիմության հարցին և ընդդիմության առաջիկա անելիքներին։

Մանդատները վերցնելու որոշումը քննադատողներին Խաչատրյանը բաժանում է երկու մասի՝ նշելով, որ պատրաստ է ընդունել միայն իրենց աջակիցների դիտարկումները։ 

«Քննադատություն ես կարող եմ ընդունել մեր աջակիցների կողմից։ Եթե կան մարդիկ, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, ի՞նչ բարոյական և տրամաբանական իրավունք ունեն մեր որևէ գործողություն քննադատելու»,- նշում է նա։

Խաչատրյանի խոսքով՝ խորհրդարան մտնելու որոշումը կարևոր է, քանի որ Ազգային ժողովը պայքարի կարևորագույն հարթակ է․ «․․․որտեղ դու կարող ես դիմագրավել իշխանություններին, քննադատել, ցույց դնել իշխանությունների ձախողումները, ներկայացնել այլընտրանքներ։ Ի վերջո, խորհրդարանը դրա համար է ստեղծված։ Այսինքն, եթե դու ընդդիմություն ես, պետք է օգտագործես բոլոր հնարավոր գործիքները իշխանությունների դեմ պայքարելու համար»։

Անդրադառնալով ընդդիմության նախկին հայտարարություններին, թե իշխանափոխությանը հաշված րոպեներ են մնացել, ինչը բարձր ակնկալիքներ էր ստեղծել հանրության շրջանում, Խաչատրյանը դա որակում է որպես քաղաքական պայքարի առանձնահատկություն․ «Դա ժանրի օրենքն է։ Բնականաբար, դու խոսում ես առավելագույն ակնկալիքների մասին։ Ամբողջ հմտությունը հետևյալն է. այնքան քիչ չասես, որ որևէ մեկը քո հետևից չգա, և այնքան շատ չասես, որ չկարողանաս հասցնել անել այն, ինչ խոստացել ես»։

Նա, միաժամանակ, պնդում է, որ իրենց քաղաքական ուժն ապացուցել է իր սկզբունքայնությունը։ «Այն, որ մեր գործունեության ընթացքում ցույց ենք տվել, որ իրոք ամենաարմատական և ամենակայուն ընդդիմադիր քաղաքական ուժը մենք ենք, կարծում եմ, պետք է տեսողությունը և խիղճը կորցրած լինես, որպեսզի իմ այս պնդմանը հակադրվես»,- հայտարարում է նա։

Խաչատրյանը հստակ տարանջատում է դնում իշխանության օրինականության և լեգիտիմության միջև։ Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը ճանաչում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որպես փաստացի իշխանություն, բայց ոչ լեգիտիմ։

«Մենք ճանաչում ենք Հայաստանի ապագա կառավարությունը, որը ձևավորվելու է Նիկոլ Փաշինյանի կողմից, որպես Հայաստանի փաստացի կառավարություն։ Լեգիտիմ չի, որովհետև ինքը խախտել է ընտրությունների արդարությունը, թափանցիկությունը, ազնվությունը։ Լեգիտիմ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններից մի քանի ամիս առաջ թոշակները 10,000 դրամով չբարձրացներ»,- նշում է պատգամավորը։

Արթուր Խաչատրյանը վստահեցնում է, որ իրենք չեն հրաժարվելու փողոցային պայքարից և համատեղելու են խորհրդարանական ու արտախորհրդարանական գործիքակազմերը․ «Մենք միշտ ասել ենք, որ մենք փողոցային, խորհրդարանական և արտախորհրդարանականը համադրելու ենք։ Եվ այդ երկուսը իրար ոչ թե ժխտում են, այլ իրար ուժեղացնում են»։

Ըստ պատգամավորի՝ առաջիկայում կարող են լինել մի քանի զարգացումներ, որոնք կծառայեն որպես համահայաստանյան զայրույթի և իշխանափոխության խթանիչ։

«Անկլավների թեման կարող է լինել, կարող է լինել տնտեսական իրավիճակը։ Եվ ես չեմ բացառում նոր պատերազմը։ Որովհետև Ադրբեջանի նպատակը խաղաղություն հաստատելը չի, Ադրբեջանի նպատակը Հայաստանը ոչնչացնելն է։ Նոր պատերազմի արդյունքում կարող են ներսի փոփոխություններ տեղի ունենալ, որովհետև ժողովուրդը, որն ասում էր՝ «դե լավ…», հիմա ի՞նչ են ասելու։ Հիմա ասելու են՝ խոստացել ես խաղաղություն, բերեցիր պատերազմ։ Ուրեմն՝ քո խոստումը ձախողել ես, ուրեմն վե՛ր կաց, գնա՛»,- ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը բացառում, որ հեղափոխական իրավիճակի ստեղծման դեպքում ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ելնելով ինքնապահպանման բնազդից, կարող են դավաճանել իրենց առաջնորդին․ «Ես ասել եմ, որ Հայաստանում առնվազն երեք անգամ դա եղել է։ Դա նաև Հայաստանին հատուկ ֆենոմեն չի, երևույթ չի, ամբողջ աշխարհում էլ մենք դա տեսնում ենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան