Ուկրաինան հայտնել է Սև ծովում ռուսական «ստվերային նավատորմի» երկու լցանավերի հարվածելու մասին

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտարարել է Սև ծովում երկրի ռազմածովային ուժերի հետ համատեղ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս կազմող Louise-1 և Banda լցանավերին հարվածելու մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ հարվածները հասցվել են Mamai ռազմածովային անօդաչու թռչող սարքերի միջոցով, գրում է Current time-ը։

Louise-1 լցանավը Բալթիկ ու Սև ծովերի ռուսական նավահանգիստներից տեղափոխում է ապրանքներ՝ անջատելով տրանսպոնդերները: Միայն 2026 թվականին այս նավը տեղափոխել է շուրջ 3 միլիոն տոննա ռուսական Urals տեսակի հում նավթ: Banda-ն ռուսական հում նավթ է տեղափոխել Ուստ-Լուգայի, Կերչի, Նովոռոսիյսկի և Նախոդկայի նավահանգիստներից՝ ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալների։

«Ստվերային նավատորմի նավերին հարվածը համակարգված կերպով զրկում է Կրեմլին պատերազմի համար անհրաժեշտ միջոցներից։ Այս լցանավերը, չնայած միջազգային պատժամիջոցներին, տեղափոխում են ռուսական նավթ և միլիարդավոր դոլարներով լցնում ագրեսոր պետության գանձարանը։ Հետևաբար, «ստվերային նավատորմի» դեմ ուղղված յուրաքանչյուր հարված ուղղակի հարված է Ռուսաստանի ագրեսիան շարունակելու կարողությանը։ Եվ յուրաքանչյուր նման նավ, որպես Ռուսաստանի ռազմական մեքենայի տարր, օրինական թիրախ է»,- հայտարարել է Ուկրաինայի հատուկ  ծառայությունը։

Սև ու Ազովի ծովերում նավերի վրա հարձակվում են նաև Ուկրաինայի ԶՈՒ Անօդաչու համակարգերի ուժերը։ Հուլիսի 15-ին ԱՄՆ Ռազմածովային ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտարարել էր Սև ծովում 20 նավերի, այդ թվում՝ 17 լցանավերի հարվածելու մասին: Ազովի ծովում նա պնդում էր, որ «ծովային մարտերի առաջին փուլում» հարված է հասցվել 116 նավի։

Հուլիսի 14-ին Ուկրաինայի Ռազմածովային ուժերը հայտնել էին ԱԴԾ սահմանապահ պարեկային «Իզումրուդ» նավի խորտակման մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի