Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Ուրուգվայի Սենատում

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովում անցկացվել է նիստ՝ նվիրված 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը ներկայացրել է համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, իսկ ուրուգվայցի խորհրդարանականները հաջողություն են մաղթել Հայաստանին՝ վստահություն հայտնելով, որ համաժողովը կանցկացվի բարձր մակարդակով։

«Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովն անցկացրել է նիստ՝ նվիրված 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Նիստին մասնակցել է Ուրուգվայի փոխնախագահի, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահի պաշտոնակատար, սենատոր Բլանկա Ռոդրիգեսը, մի շարք այլ խորհրդարանականներ, ինչպես նաև՝ Արտաքին հարաբերությունների և Շրջակա միջավայրի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:Նիստը վարել է Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, սենատոր Ֆելիպե Կարբաժոն:Նշվում է, որ նիստի շրջանակներում Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանգամանորեն ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ՀՀ նախագահության առաջնահերթությունները, համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները:

Դեսպանը շեշտել է, որ COP17-ի շրջանակում կիրականացվի Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղղությամբ համընդհանուր առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը:«Դեսպան Գևորգյանն անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ կենսաբազմազանությանն ու բնապահպանության ոլորտում վարվող քաղաքականությանը, ինչպես նաև՝ երկրի պատմամշակութային ժառանգությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նիստի ավարտին ուրուգվայցի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ՀՀ դեսպանին COP17-ին առնչվող համապարփակ տեղեկատվությունը ներկայացնելու համար՝ հաջողություն մաղթելով Հայաստանին Համաժողովի կազմակերպման գործում։

Նրանք նաև վստահություն են հայտնել, որ COP17-ը Երևանում կանցկացվի ամենաբարձր մակարդակով՝ դառնալով կարևոր հանգրվան կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման ճանապարհին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։