Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։ Կողմերը քննարկել են ցեղասպանությունների կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը, «ՄԱԿ80» բարեփոխումների շրջանակում կանխարգելման օրակարգի ամրապնդումը, ինչպես նաև այս տարի Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքները։

«Հուլիսի 14-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել առավել ընդլայնելու փոխգործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Չալոկա Բեյանին քննարկել են «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը` ընդգծելով կանխարգելման օրակարգի ամրապնդման կարևորությունը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցերում` նպաստելով վաղ նախազգուշացման և կանխարգելիչ գործողությունների գործիքակազմի ամրապնդմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է բազմակողմ հարթակներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը, այդ թվում՝ երկու տարին մեկ պարբերականությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Անդրադարձ է կատարվել նաև այս տարի Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումի անցկացմանը»։