Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT

Լուրեր

15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:20
«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից
15.07.2026 | 20:15
Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
15.07.2026 | 19:21
ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի «Նյու Յորք» բարի գործունեությունը
15.07.2026 | 19:15
Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևը հատուկ թույլտվություն է ստացել՝ ԵՄ-ից ստացված 6 միլիարդ եվրոյի տրանշի մի մասն օգտագործել Չինաստանից անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ գնելու համար։ Այս մասին հաղորդում է FT-ն՝ հղում անելով որոշմանը ծանոթ երկու աղբյուրների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է,  որ այս քայլն «ընդգծում է ԵՄ սեփական պաշտպանական արտադրության մեջ պահպանվող բացթողումները» և ցույց է տալիս Պեկինի դերը հակամարտության երկու կողմերին էլ մատակարարումներ իրականացնելու գործում։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռազմաճակատում ռուսական բանակի կորուստների մինչև 80%-ը ներկայում պայմանավորված է անօդաչու թռչող սարքերի հարվածներով։

ԵՄ վարկի պայմանների համաձայն՝ պաշտպանական սարքավորումները կարող են ձեռք բերվել միայն եվրոպական արտադրողներից, Ուկրաինայից կամ վստահելի գործընկերներից, ինչպիսին է Կանադան։ Բոլոր մյուս մատակարարները ենթակա են սահմանափակման. պայմանագրում «չհաստատված» երկրներից բաղադրիչների բաժինը չի կարող գերազանցել 35%-ը։

Այնուամենայնիվ, եթե անհրաժեշտ զենքը գործընկերներից բավարար քանակությամբ հասանելի չէ կամ չի կարող արագ մատակարարվել, Կիևը կարող է Բրյուսելից թույլտվություն խնդրել դրանք այլ տեղից  գնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի