Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանից ամուսնական զույգը «Осторожно, новости»-ին պատմել է, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են իրենց Ստամբուլի՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար, գրում է Meduza-ն:

Ձերբակալվածներն են 35-ամյա Վիկտորիան և 32-ամյա Իգորը, որոնք Թուրքիա են գնացել արձակուրդի։ Հուլիսի 14-ին նրանք գնացել են Ստամբուլի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Սուրբ Սոֆիայի տաճար։ Այնտեղ Իգորը հանել է իր հետ բերած Աստվածաշունչը և սկսել կարդալ։ Ամուսինները պատմել են, որ իրենց շրջապատել են և դուրս բերել մզկիթից, իսկ հետո տարել Ֆաթիհ թաղամասի ոստիկանական բաժանմունք։

Ստամբուլի ոստիկանությունը հաստատել է ձերբակալությունը, ՏԱՍՍ-ին հայտնել են աղբյուրները։ Արձանագրության մեջ, ըստ ռուսների, ասվում է, որ նրանք կասկածվում են «բնակչության մեջ ատելություն կամ թշնամանք հրահրելու մեջ»։

Զույգին թույլ չեն տվել վերադառնալ հյուրանոց։ Նրանք, ի վերջո, ուղարկվել են օտարերկրացիների պահման վայր։

«Կնոջս հետ մեզ բաժանել են։ Վաղուց ոչինչ չենք կերել, մեզ շատ վատ ենք զգում»,- պատմել է Իգորը։

Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը զբաղվում է կալանավորված զբոսաշրջիկների հետ կապված իրավիճակով, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Նշվում է, որ դիվանագետները կապի մեջ են ամուսինների փաստաբանի հետ։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և օծվել 537 թվականին: 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո եկեղեցին վերածվել է մզկիթի: 1930-ական թվականներին Սուրբ Սոֆիան դարձել էր թանգարան, իսկ 2020 թվականին այն վերականգնվել է որպես մզկիթ: Այնտեղ վերսկսվել են կրոնական ծեսերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի