Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Լուրեր

15.07.2026 | 14:02
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
15.07.2026 | 13:54
Զարթոնքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
15.07.2026 | 13:45
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարվածների հետևանքով 7 զինծառայող և առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել
15.07.2026 | 13:34
Դավթաշենի գերեզմանատան մոտ կասկածելի վարք դրսևորած վարորդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է մեթամֆետամին
15.07.2026 | 13:25
Կրակոցներ ու վրաերթ Վաղարշյան փողոցի բակում․ 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
15.07.2026 | 13:18
Հայ գիտնականը՝ Այնշտայնի տեսությունը հաստատող միջազգային հետազոտության հեղինակների թվում
15.07.2026 | 13:07
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
15.07.2026 | 12:56
Բազմաբնակարան շենքերի և ենթակայանների վերանորոգման համար ՀԷՑ-ը կապալառուներ կընտրի
15.07.2026 | 12:45
ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ
15.07.2026 | 12:34
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել
15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 12:02
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Բոլորը

Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և մեկ այլ մեքենայի հետ վթարի հեղինակ 19-ամյա  Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողության և կիրառվել է համացանցից օգտվելու սահմանափակումներ։ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

Նշենք, որ Վարդան Մարկոսյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն ընտրվել էր մայիսին։

Հիշեցնենք՝ համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը խոսում վարորդներից ինչ-որ մեկին «նվաստացնելու» մասին, Mercedes-Benz CLS մակնիշի մեքենան սկսում է վարել մեծ արագությամբ և վտանգավոր մանևրից հետո բախվում 53 երթուղին սպասարկող ավտոբուսին։

Մեքենան բախվել է նաև «Տոյոտա» և «Յագուար» մակնիշների մեքենաների, անցել բաժանարար գոտու բետոնե պատնեշը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Քրեական վարույթ նախաձեռնվել էր նախ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, ապա տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը կասեցված վիճակում վարելու համար։ Երկու վարույթները միացվել էին։

Նշենք, որ իր մասնակցությամբ վթարն անձամբ նկարահանած երիտասարդի վարորդական իրավունքը կասեցված է եղել 6 ամսով․ 13 բալերը զրոյացվել են բազմաթիվ խախտումների հետևանքով։

Վթարից հետո հրապարակված տեսանյութերում 19-ամյա երիտասարդը նշում էր, որ հիպնոսացել է և չի հասկացել, թե ինչ է անում․ «Ուզում եմ իմանաք, որ ինչքան էլ լավ վարորդ լինեք, պետք չի տենց բաներ անեք, որովհետև ամեն ինչ չի ձեր ձեռը, հաստատ մի օր մի բան լինելու է, ես ուղղակի հիպնոսացա, չհասկացա՝ ինչ եմ անում»։

Նաև պարծեցել էր, որ լուրջ վնասվածքներ չի ստացել ամրագոտի գցելու շնորհիվ։․ «Ռեմենը գցած եմ եղել: Այ՝ ռեմեն գցեք: Ես գցած եմ եղել, թեթև քիթս ա կպել ռույլին: Ռեմեն գցած, բայց բարձիկները չի բացվել: Հլը բարձիկները բացվեր, ոչ մի բան չէր լինի»։

Միևնույն ժամանակ, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ 19-ամյա վարորդը, չիփս ուտելով դիտում է իր մասնակցությամբ վթարի մասին հրապարակումը։ 

 

Արփի Հակոբյան