ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին

Լուրեր

15.07.2026 | 14:02
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
15.07.2026 | 13:54
Զարթոնքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
15.07.2026 | 13:45
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարվածների հետևանքով 7 զինծառայող և առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել
15.07.2026 | 13:34
Դավթաշենի գերեզմանատան մոտ կասկածելի վարք դրսևորած վարորդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է մեթամֆետամին
15.07.2026 | 13:25
Կրակոցներ ու վրաերթ Վաղարշյան փողոցի բակում․ 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
15.07.2026 | 13:18
Հայ գիտնականը՝ Այնշտայնի տեսությունը հաստատող միջազգային հետազոտության հեղինակների թվում
15.07.2026 | 13:07
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
15.07.2026 | 12:56
Բազմաբնակարան շենքերի և ենթակայանների վերանորոգման համար ՀԷՑ-ը կապալառուներ կընտրի
15.07.2026 | 12:45
ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ
15.07.2026 | 12:34
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել
15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 12:02
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը հաջորդ շաբաթ կհարվածեն իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը չբանակցի։

«Հաջորդ շաբաթ նրանց համար ամեն ինչ շատ վատ է լինելու, քանի որ նրանց էլեկտրակայանների հերթն է։ Հաջորդ շաբաթ կգա կամուրջների հերթը։ Մենք քանդելու ենք նրանց բոլոր էլեկտրակայանները, քանդելու ենք նրանց բոլոր կամուրջները, եթե նրանք չգան բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է  Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թեհրանն «այլընտրանք չունի», քան գործարք կնքել Վաշինգտոնի հետ․ «Ես ասացի՝ «Ավելի լավ է գործարք կնքեք։ Ձեզ ոչինչ չի մնա»»։

Մինչ այդ, ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։

ԱՄՆ-ը հարվածելով տասնյակ ռազմական թիրախների Հորմուզի նեղուցի և ափամերձ տարածքների մոտակայքում, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«ԱՄՆ կործանիչները, անօդաչու թռչող սարքերը և ռազմածովային նավերը յոթժամյա հարվածի ալիքի ընթացքում ճշգրիտ զինամթերք են արձակել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կայանների, ռազմածովային կարողությունների և ափամերձ պաշտպանության համակարգերի դեմ՝ Իրանի առևտրային նավագնացությանը և քաղաքացիական անձնակազմին սպառնալու կարողությունը հետագայում թուլացնելու համար»,- գրել է CENTCOM-ը X-ում։

Սա չորրորդ անընդմեջ գիշերն է, որ ԱՄՆ-ը հարվածում է Իրանին։ Ավելի վաղ ԱՄՆ-ը վերսկսել է իրանական նավահանգիստներ մեկնող և այնտեղից դուրս եկող նավերի ծովային շրջափակումը։

Իրանը պնդում է, որ թիրախավորել է Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքները՝ ի պատասխան ԱՄՆ-ի օդային հարվածների և իրանական նավահանգիստների վրա վերահաստատված շրջափակման։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) վաղ առավոտյան հայտարարել է, որ հարված է հասցրել Քուվեյթի Մինա Աբդուլլահ քաղաքում գտնվող ԱՄՆ բանակի լոգիստիկ և աջակցության կենտրոնին, որի հետևանքով շենքը հրդեհվել է, հաղորդում է Իրանի կիսապաշտոնական Tasnim-ը։

Երեքշաբթի ուշ երեկոյան էլՔուվեյթի հրշեջ ուժերը հայտարարել էին, որ մարել են «իրանական թշնամական օդային ագրեսիայի» հետևանքով առաջացած հրդեհը, հաղորդում է Քուվեյթի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ առանց նշելու հրդեհի վայրը։

ԻՀՊԿ-ն հայտարարել է նաև Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի կողմից օգտագործվող հրամանատարական և վերահսկիչ կենտրոնը, պահեստները և վառելիքի պահեստները թիրախավորելու մասին, հաղորդում է IRNA պետական ​​​​լրատվամիջոցը: Ավելի վաղ, կիսապաշտոնական Fars News-ը հայտնել էր, որ Բահրեյնի վրա հարձակման ժամանակ «ոչնչացրել» է ամերիկյան անօդաչու նավակների կառավարման կենտրոնը:

Իրանի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, նշում է իրանական պետական ​​IRNA լրատվական գործակալությունը։ Այն պնդում է, որ իրանական հարձակողական անօդաչու թռչող սարքերը հարվածել են այն տարածքին, որտեղ տեղակայված էին F-18 կործանիչներ, բնակելի շենք և մեծ սարքավորումների անգար, որը, ըստ IRNA-ի, պատկանում էր ԱՄՆ բանակին։ CNN-ը նշում է, որ F-18 կործանիչները սովորաբար գտնվում են ավիակիրների վրա, այլ ոչ թե Մերձավոր Արևելքի բազաներում։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը «ոչնչացրել են» բազայում գտնվող ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքերը, հայտնում է իրանական Fars-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի