Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
14.07.2026 | 21:00
Պուտինի ազդեցությունն է եղել Քոչարյանին ազատելու հարցում․ այդ կապանքն այլևս չկա, ենթադրում եմ՝ խիստ պրոցես կգնա․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արման Աբովյանը Factor TV-ի եթերում խոսել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալության, նրան պատկանող ընկերությունների դեմ սկսված գործընթացների և դրանց քաղաքական դրդապատճառների մասին։ Արման Աբովյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները պայմանավորված են բացառապես քաղաքական նկրտումներով։

«Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ քաղաքական նկրտումներից դուրս գալով կամ քաղաքական հայացքներից դուրս գալով՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո պարալիզացվեց հայկական տնտեսության բավականին լուրջ մի հատված»,- ասաց Աբովյանը՝ հավելելով, որ տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց աշխատանքից։ 

Նա նշեց, որ տեղի ունեցողը «Տուշոնկա-2» օպերացիա իրականացնելու փորձ էր, որով իշխանությունները նպատակ ունեին վիզուալիզացնել Ծառուկյանի ձերբակալությունը և դեմոնիզացնել նրան՝ հանրությունից դրական արձագանք ստանալու համար, սակայն ստացվեց լրիվ հակառակ պրոցեսը․ «Այն ամբարտավան լկտիությունը, որը մենք տեսանք թե՛ ձերբակալության ժամանակ, երբ 70 տարեկան մարդուն կանգնած, ոչ մի բան չէր անում, մի քանի հոգով այսպես ցուցադրաբար տապալեցին գետնին, ցույց էր տալիս հետևյալը, որ նախատեսվում էր օպերացիա, այսինքն՝ վիզուալիզացնել Ծառուկյանի ձերբակալությունը, վիզուալիզացնել, դեմոնիզացնել և դրանով ստանալ արձագանք»։

Անդրադառնալով հարկային չարաշահումների վերաբերյալ մեղադրանքներին՝ Աբովյանը դրանք կապեց քաղաքական գործընթացների և իշխանության ուղիղ հրահանգի հետ։

«Այդ ամենը կունենար լեգիտիմ իրավունք տեղի ունենար, եթե ուղիղ կապ չունենար երկու հանգամանքի հետ, մեկը՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ սպառնալիքներով և հրահանգով, սա մեկ, և երկրորդը, եթե այս պրոցեսը չզուգադիպեր մասսայական առումով ընտրական և հետընտրական պրոցեսներին»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով, 2020 թվականի պատերազմից հետո Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր հիմնարկներն անդադար գտնվել են ՊԵԿ-ի ստուգումների ներքո․ «Եվ այստեղ հարց է ծագում՝ եթե կային այդպիսի չարաշահումներ, ապա ինչու, առաջինը՝ այդ չարաշահումների մասին տեղեկությունը անմիջապես ընտրություններից հետո և Փաշինյանի հրահանգից հետո սկսեց հնչեցվել, և երկրորդը՝ ինչի՞ համար այդ գործընթացները տեղի չէին ունենում ավելի հանգիստ, նախընտրական փուլում»։

Ըստ Արման Աբովյանի՝ իշխանության գործողությունները համապատասխանում են Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած տեսլականին՝ թույլ չտալ Հայաստանի ռազմավարական ոլորտների ապաքինմանը։

«Արարատցեմենտ, ՀԷՑ, ատոմակայան, լոգիստիկ ուղիներ… Չգիտես ինչու՝ այս ամբողջ համակարգի քայքայումը լիովին համապատասխանում է նույն թուրք-ադրբեջանական տանդեմի կամքին»,- հայտարարեց նա։

Աբովյանը նաև անդրադարձավ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցին, որը որպես վտանգ էր մատնանշել «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը։ Նա պնդեց, որ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացը քաղաքական պայքար է․ «Երբ Գագիկ Ծառուկյանը, որպես քաղաքական գործիչ, տեսնում է, որ այս իշխանության քաղաքականությունը տանում է դեպի վտանգ, որը գեներացվում է Հայաստանի Հանրապետության գոյության համար, ապա կարծում եմ, որ որպես մի մարդ, ով նվազագույնը հետաքրքրված է, որ լինի Հայաստանի Հանրապետություն, այլ ոչ թե Արևմտյան Ադրբեջան, մտնում է քաղաքական պայքարի մեջ, և այդ քաղաքական պայքարի մեջ ստացվում է այն, ինչ ստացվում է»։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Գագիկ Ծառուկյանը դուրս գա քաղաքականությունից, Աբովյանը պատասխանեց. «Ես ավելի քան համոզված եմ, որ այստեղ քաղաքականությունից դուրս գալու կամ դուրս չգալու խնդիր կանգնած չէ։ Շատ պարզ պատճառով՝ այն պրոցեսը, որը մենք տեսել ենք, իրականում այնքան հեռու էր քաղաքականությունից… Ես կարող եմ ասել մի բան և կարող եմ վստահեցնել հետևյալը, որ ոչ մի պարագայում Գագիկ Ծառուկյանը չի անի երեք քայլ՝ չի դավաճանի Հայաստանին, չի դավաճանի հայ ժողովրդին ու չի դավաճանի ինքն իրեն։ Այդ երեքը հաստատ կարող եմ ասել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան