Ուկրաինան հայտարարել է ՌԴ ԱԴԾ նավ խորտակելու մասին․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ խորտակել են ՌԴ ԱԴԾ սահմանապահ պարեկային «Իզումրուդ» նավը, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, գրում է Current time-ը։

Ըստ ուկրաինական զինվորականների՝ այն Նովոռոսիյսկի մոտակայքում ենթարկվել է «Sargan-3000» անօդաչուի հարձակմանը։

Ռուսաստանին հարվածների մասին հայտարարության մեջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշատակել է  Գելենջիկում (Նովոռոսիյսկից շուրջ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաք) հարձակման ենթարկված պարեկային նավի մասին, սակայն չի նշել դրա անունը։

«Իզումրուդը» երկրորդ կարգի «Օխոտնիկ» նախագծի 22460 դասի նավ է, որը ջուրն է իջեցվել 2014 թվականին: Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ այս նավը մասնակցել է 2018 թվականի նոյեմբերին Կերչի նեղուցում ուկրաինական նավերի վրա հարձակմանը։

Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել նավի խորտակման մասին տեղեկությունները։

Գելենջիկում, ըստ Զելենսկիի, Ուկրաինայի ռազմածովային ուժերը հարձակվել են նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավերի վրա։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի ղեկավար Ռոբերտ Բրովդին հայտարարել էր, որ հուլիսի լույս 14-ի գիշերը հարվածել են հինգ լցանավերի, հինգ բեռնատար նավի և մեկ քարշակի։ Ընդհանուր առմամբ, նրա պնդմամբ, ինը օրվա ընթացքում հարված է հասցվել 116 նավի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

https://www.facebook.com/share/v/1B6mbkZMYp/