Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի հիմնական փուլում։
Առաջին շրջանում 23-ամյա թենիսիստը մրցեց աշխարհի 108-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուտիձիմայի հետ ու հաղթեց 6:2, 6:4 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 28 րոպե։
Երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 45-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարչինկոն։
Էլինա Ավանեսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ հաղթել էր գերմանացի Էմիլի Սեիբոլդին ու ռումինացի Իրինա Ֆետեչուին։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում նա զբաղեցնում է 224-րդ տեղը։

