Ֆրանսիան պատմության ամենամեծ շքերթի ընթացքում ցուցադրել է ռազմական հզորությունն ու դաշնակիցների հետ միասնությունը

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ֆրանսիան ցուցադրել է իր ռազմական ուժն ու միասնությունը դաշնակիցների հետ՝ անցկացնելով իր պատմության մեջ ամենամեծ ազգային օրվա շքերթը, որին պատվավոր հյուր էր Ուկրաինայի նախագահը, գրում է AFP-ը։

Հուլիսի 14-ին Էմանուել Մակրոնի նախագահությամբ անցկացված շքերթը միավորել է հազարավոր ֆրանսիացի զինվորների, ինչպես նաև երկու տասնյակ օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ինչպես նաև հարյուրավոր եվրոպական զինվորների։

Շքերթը, որը նշանավորում է Բաստիլի գրավման օրը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, անցկացվում է Մակրոնի կողմից Ուկրաինայի դաշնակիցների նոր գագաթնաժողովի կազմակերպումից մեկ օր անց՝ հարևան երկրի նկատմամբ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից շուրջ չորսուկես տարի անց։ Շքերթին ներկա եվրոպացի առաջնորդների թվում են եղել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը Մակրոնի հետ միասին գլխավորել է Ուկրաինային աջակցելու եվրոպական ջանքերը։

Շուրջ 6,700 զինվորականներ, 98 ինքնաթիռներ, 31 ուղղաթիռներ, 315 տրանսպորտային միջոցներ և ռեկորդային թվով զինվորականներ են անցել Հաղթական կամարի և Համաձայնության հրապարակի միջև ընկած ավանդական երթուղով։

«Շքերթը պետք է ցույց տար Ֆրանսիայի վերազինումը, Ֆրանսիայի ռազմավարական ինքնավարությունը և Եվրոպայի ռազմավարական զարթոնքը»,- ասել է  Ֆրանսիայի նախագահականի  պաշտոնյան։

«Շքերթն անցնում է մի Եվրոպայում, որը միավորված է և վճռականորեն տրամադրված է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ առ դեմ՝ Եվրոպա, որը վստահ է իր վրա»,- RTL ռադիոյին ասել է պաշտպանության փոխնախարար Ալիս Ռուֆոն։

Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, չնայած շոգին, մասնակցել են Փարիզի կենտրոնում անցկացվող տոնակատարություններին՝ ստանալով հատուկ QR կոդեր, որոնք թույլ են տալիս նրանց անցնել անվտանգության պարագիծը։

Երթով անցել են նաև շուրջ 500 զինվորներ, այսպես կոչված, «Կամավորների կոալիցիայից», որը կազմված է հիմնականում եվրոպական երկրներից, որոնք աջակցում են Կիևին Մոսկվայի դեմ։ Խորհրդանշական կերպով, կոալիցիայի անդամների զորքերին հետևել են 25 ուկրաինացի զինվորներ։

«Մեր ուղերձը, որը մենք ուղարկում ենք աշխարհին, հետևյալն է. այո՛, խաղաղությունը մեր նպատակն է։ Այո՛, մենք գնահատում ենք ազատությունն ու օրենքի գերակայությունը։ Եվ այո՛, մենք պատրաստ ենք պայքարել դրանք պաշտպանելու համար։ Միշտ, և արյան գնով, եթե անհրաժեշտ լինի»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։

Եվրոպական անվտանգությանն ուղղված սպառնալիքների աճի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անկանխատեսելի դաշնակից համարվելու պայմաններում, Ֆրանսիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնը X-ում գրառմամբ շքերթը որակել է որպես «երկրների միջև ռազմավարական համերաշխության ֆիզիկական մարմնացում»։

Մանդոնն անցյալ տարեվերջին մեծ իրարանցում էր առաջացրել՝ ասելով, որ Ֆրանսիան պետք է պատրաստ լինի «ընդունել իր զավակների կորուստը» Ռուսաստանի հետ ապագա հնարավոր հակամարտության մեջ։

Այս տարվա ռազմական շքերթը Մակրոնի համար վերջինն է՝ որպես նախագահի․ հաջորդ տարի նա հրաժեշտ կտա պաշտոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի