ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին

Լուրեր

14.07.2026 | 15:29
Ղրղզստանն արգելել է նավթի և նավթամթերքի արտահանումը ԵՏՄ երկրներ
14.07.2026 | 15:20
Բաքվում պահվող հայ գերու կյանքը վտանգված է՝ ահազանգում է փաստաբանը // Երևան-Մոսկվա չվերթի խափանում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 15:12
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կնոջ մարմին է հայտնաբերվել
14.07.2026 | 15:02
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են թվայնացման և հանրային կառավարման ոլորտներում համագործակցության խորացումը
14.07.2026 | 14:50
Ուկրաինան և ԵՄ-ն անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել
14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
14.07.2026 | 14:37
Իրանի հետ լարվածության ֆոնին՝ Թրամփի վարչակազմն առանցքային հանդիպումներ կանցկացնի Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Իսրայելի հետ
14.07.2026 | 14:16
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
14.07.2026 | 13:36
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
14.07.2026 | 13:28
Բրազիլիայի նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին քննադատել է հայրենիք չվերադառնալու համար
14.07.2026 | 13:20
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14.07.2026 | 13:11
Էնդի Բերնեմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 14-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Գոլոսեևսկի շրջանի պահեստներում հրդեհների մասին, իսկ Դարնիցկի շրջանում մեքենաներ են այրվել։ Կլիչկոյի տեղեկացմամբ՝ տուժածներ չկան։

Հուլիսի 14-ի առավոտյան Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Կիևում հարվածել են տարբեր տեսակի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության մեջ ներգրավված ռազմարդյունաբերական օբյեկտների»։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ հարված է հասցվել նաև «Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար վառելիք և քսանյութեր բեռնաթափելու և պահելու համար»։ Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել են, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը վնասել են ընկերություններից մեկի  տարածքում գտնվող 11 բեռնատար, ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցներ և բենզավոզ։

Երեքշաբթի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա ութ «Իսկանդեր-M/C-400» բալիստիկ հրթիռներով, երկու «X-59/69» կառավարվող ավիացիոն հրթիռներով և 135 անօդաչու թռչող սարքերով, հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Նախնական տվյալներով՝ ութ բալիստիկ հրթիռներից հինգը և երկու «X-59/69» հրթիռները, ինչպես նաև 108 անօդաչու թռչող սարքերը «խոցվել կամ ճնշվել են»։ Գրանցվել է մեկ բալիստիկ հրթիռի հարված, մյուս երկուսի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է:

Ուկրաինան, որը Patriot զենիթային համակարգերի զինամթերքի սուր պակաս ունի, մեկ ամիս շարունակ մեծ մասամբ չի կարողացել խոցել բալիստիկ հրթիռները, որոնք շարժվում են ձայնի արագությունից մի քանի անգամ ավելի արագ։

Վերջին շաբաթներին Ռուսաստանն ակտիվացրել է Կիևի վրա բալիստիկ հրթիռներով հարձակումները: Նախօրեին Ուկրաինան և նրա հիմնական դաշնակիցները հայտարարել են ՀՕՊ կոալիցիայի ստեղծման մասին, որը կներառի նոր հակահրթիռային պաշտպանության համակարգի համատեղ մշակում՝ որպես ամերիկյան Patriot համակարգի այլընտրանքային և ավելի արդյունավետ լուծում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի