«Ալ Նասրը» ֆինանսական խնդիրներ ունի․ աղբյուր
Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Նասրը» ֆինանսական խնդիրներ ունի, հաղորդում է Arriyadiyah-ը։
Ակումբի ղեկավարությունը բախվել է ֆինանսական ճգնաժամի, ինչը հանգեցրել է մի շարք վարչական և տեխնիկական հարցերի շուրջ աշխատանքների դադարեցմանը։ Ճգնաժամն ազդել է նաև աշխատավարձերի վճարման վրա. առաջին թիմի մի քանի խաղացողներ հունիսի աշխատավարձը ստացել են միայն մասնակիորեն։ Ղեկավարությունն աշխատում է ֆուտբոլիստների աշխատավարձերի պարտքը մարելու ուղղությամբ։
Բացի այդ, ֆինանսական դժվարությունների պատճառով դադարեցվել են խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին փոխարինող օտարերկրյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու աշխատանքները։ Ակումբի ղեկավարությունը դադարեցրել է այդ հարցը՝ սպասելով ֆինանսական իրավիճակի կարգավորմանը։
Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» են հանդես գալիս պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու մի շարք աստղային ֆուտբոլիստներ։

