«Ալաշկերտը» մեկնեց Ղազախստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի «Ալաշկերտը» մեկնել է Ղազախսանի Սեմեյ քաղաք, որտեղ կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը «Ելիմայի» հետ։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են առաջիկա խաղին։
«Ելիմայ» – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Սեմեյի «Սպարտակ» մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։ Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել է 1։1 հաշիվը։ «Ալաշկերտի» ու «Ելիմայի» դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

