Լուկաս Սելարայանի նախկին մարզիչը գլխավորեց Խորվաթիայի հավաքականը
Սլավեն Բիլիչը նշանակվել է ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է երկրի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
59-ամյա խորվաթ մասնագետն իր երկրի ազգային թիմը գլխավորել է նաև 2006-2012 թվականներին։
Սլավեն Բիլիչի նախորդ աշխատավայրը եղել է սաուդյան «Ալ Ֆաթեհը», որը նա գլխավորել է 2023-2024 թթ․ ու մարզել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանին, որն այժմ խաղում է արգենտինական «Բելգրանոյում»։
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Բիլիչը կփոխարինի Զլատկո Դալիչին, որը պաշտոնից հեռացել էր ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում պորտուգալացիներից կրած պարտությունից հետո։ 59-ամյա մասնագետը 2017 թվականից էր աշխատում Խորվաթիայի հավաքականում, որի հետ դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն (2018թ.) ու բրոնզե մեդալակիր (2022թ.), ինչպես նաև 2023թ. Ազգերի լիգայի արծաթե մեդալակիր։

