ԵՄ-ն և Լոնդոնը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ԱԴԾ հաքերների դեմ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԵՄ-ն և դրա անդամ պետությունները դատապարտել են Ռուսաստանի չարամիտ կիբերակտիվությունը և Մոսկվայի կողմից պետական ​​ու ոչ պետական ​​գործիչների՝ հատուկ ծառայություններից մինչև կիբերհանցագործ խմբեր, հաքերներին և մասնավոր ընկերությունների միավորող էկոհամակարգի օգտագործումը։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի կողմից հուլիսի 13-ին հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ փաստաթղթի՝ ԵՄ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Ռուսաստանի ԱԴԾ 16-րդ բաժինը վերահսկում է մի շարք հաքերային խմբեր, այդ թվում՝ «Turla»-ն։ Բրյուսելի տվյալներով՝ ԱԴԾ-ն տարիներ շարունակ իրականացրել է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ ուղղված լայնածավալ չարամիտ կիբերգործողություններ։ Դրանք, ըստ հաղորդագրության, ներառել են կառավարական ցանցերի ներթափանցում և կարևորագույն ենթակառուցվածքների դիվերսիա։ Տուժած երկրների թվում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Կիպրոսը, Նիդերլանդները, Ավստրիան, Սլովակիան, Ռումինիան և Ֆինլանդիան։

Ֆրանսիայում 16-րդ կենտրոնը կիբերլրտեսություն է իրականացնում ռազմավարական կառավարական կառույցների, իսկ 2025 թվականից՝ պաշտպանական արդյունաբերության դեմ։ Գերմանիայում թիրախավորվել են կառավարական հաստատությունները։ Լեհաստանում 16-րդ բաժինը վերջերս դիվերսիոն գործողություններ է իրականացրել կրիտիկական  ենթակառուցվածքների, այդ թվում՝ ջերմաէլեկտրակայանների դեմ։

Կիբերհանցագործները, ինքնահռչակ հաքերները և Ռուսաստանի հետ կապված մասնավոր ընկերությունները, այդ թվում՝ նրա ցուցումով, նրա օգնությամբ կամ նրա վերահսկողության ներքո գործողները, նույնպես իրականացրել և նպաստել են չարամիտ գործողությունների լայն շրջանակի։ ԵՄ-ն խստորեն դատապարտել է Ռուսաստանի վարքագիծը և այս էկոհամակարգի օգտագործումը՝ հանրային ծառայությունների և կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար, ինչը հանգեցրել է խափանումների և ֆինանսական կորուստների։

Ի պատասխան՝ ԵՄ-ն սահմանափակող միջոցներ է կիրառում 9 անհատների և 4 կազմակերպությունների նկատմամբ: Պատժամիջոցները ներառում են ՌԴ ԳՇ-ի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) սպաների, կիբերհանցագործների, ինքնահռչակ հաքերների և մասնավոր ընկերությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանի ջանքերին՝ անկայունացնել ԵՄ-ն, նրա անդամ պետություններին և միջազգային գործընկերներին:

Բրյուսելը ողջունել է Մեծ Բրիտանիայի հետ սերտ համակարգումը պետական ​​և ոչ պետական ​​դերակատարների միջև աճող մերձեցման գնահատման գործում: ԵՄ-ն հայտարարել է, որ կշարունակի ամրապնդել համագործակցությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ՝ միաժամանակ լիովին հետևելով գլոբալ, ազատ, բաց, կայուն և անվտանգ կիբերտարածության համար համաձայնեցված ուղեցույցներին։

Ռուսաստանի գործողությունները չարամիտ որակելով և պատասխանատուների համար պատժամիջոցներ կիրառելով՝ ԵՄ-ն ընդգծում է կիբերտարածությունում պատասխանատվության նկատմամբ իր հանձնառությունը: Բոլոր պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է հետևեն կիբերտարածությունում պատասխանատու պետական ​​վարքագծի ՄԱԿ-ի շրջանակին և համապատասխանեն միջազգային իրավունքին, ասվում է հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիան ևս պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի հաքերների դեմ։ Պատժամիջոցների ցանկում ներառված են 24 անհատներ և իրավաբանական անձինք։

«Ռուսական  պետությունը և նրա հանցավոր ցանցերը պատասխանատու են կիբերհարձակումների, ընտրություններին միջամտության և Եվրոպայում հակաուկրաինական չարամիտ նարատիվների տարածման համար»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի