Թայլանդում փաբում հրդեհի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել

Լուրեր

13.07.2026 | 16:41
Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ը խաթարում է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները
13.07.2026 | 16:32
Էլինա Ավանեսյանը հիմնական փուլի ուղեգիր է նվաճել Ռումինիայում
13.07.2026 | 16:21
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
13.07.2026 | 16:17
Ալիևը ՌԴ-ին մեղադրել է ուկրաինական տարածքների օկուպացիայի մեջ
13.07.2026 | 16:10
Փաշինյանի հետ սուր բանավեճի բռնված բժշկին աշխատանքից ազատել են
13.07.2026 | 15:58
ԵՄ-ն և Լոնդոնը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ԱԴԾ հաքերների դեմ
13.07.2026 | 15:49
Ալիևը դժգոհել է Բորելից ու հայտարարել, թե, իբր, հայ օլիգարխը «հակաադրբեջանական խումբ» է ֆինանսավորել
13.07.2026 | 15:42
«Նոան» գնել է «Միլանի» նախկին հարձակվողի տրանսֆերը
13.07.2026 | 15:34
Հայաստանն ու Ալբանիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.07.2026 | 15:23
«Սպիրտով ցիստեռներ ունենք ներսում, կարող է պայթյուն լինել». Ծառուկյանին պատկանող կոմբինատի աշխատակիցներն ակցիա են իրականացրել
13.07.2026 | 15:19
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
13.07.2026 | 15:15
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է բազմակի վնասվածքներով տեղափոխված մեկ տարեկան երեխան
13.07.2026 | 15:10
ԵՄ-ն կհաստատի ՀՀ-ում առաքելության ստեղծումը // Ծառուկյանին պատկանող գործարանի աշխատակիցների ակցիան․ ԼՈՒՐԵՐ
13.07.2026 | 15:02
Արտավազավանքում 2027-ին կսկսվեն հնագիտական պեղումներ, ապա՝ վերականգնման նախագծումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 14:57
Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է «Բորուսիայից» հեռանալուն
Բոլորը

Հուլիսի լույս 13-ի գիշերը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի Rong Beer Na Lat Phrao փաբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

63 մարդ հոսպիտալացվել է, որոնցից 22-ը ծանր վիճակում են, հաղորդում է AP-ն: Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում են խուճապահար մարդիկ, որոնք դուրս են վազում դռնից, երբ կրակը սկսում է տարածվել։

Հրդեհի պատճառն անհայտ է։ Փաբում ելույթ ունեցող երաժիշտը հայտնել է, որ լույսերը մարելուց առաջ բեմի մոտ գտնվող անջատիչից ծուխ է նկատել, որին հաջորդել է պայթյուն, և սենյակը արագ լցվել է խիտ ծխով։

«Հրդեհը շատ արագ տարածվել է՝ հասնելով առաստաղին։ Ծխից թունավորումը, հավանաբար, մահվան հիմնական պատճառն է»,- լրագրողներին ասել է Բանգկոկի նահանգապետ Չադչարտ Սիտիպունտը։

Նրա խոսքով՝ մարմինների մի մասը հայտնաբերվել է շենքի ներսում՝ հրդեհային ելքի դիմաց, որը, ըստ երևույթին, փակ է եղել։ Հրդեհի բռնկման պահին ներսում գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի