Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ը խաթարում է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները

Լուրեր

29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 12:12
Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Իրանը պնդում է, որ ցանկանում է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, միաժամանակ, հայտարարում, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է Թեհրանի ջանքերին, գրում է CNN-ը։

Երկրի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային երկուշաբթի հայտարարել է, որ շաբաթավերջին Օմանում տեղի ունեցած բանակցությունները կենտրոնացել են միայն նեղուցում նոր կարգավորման ուղղությամբ։

«Մեր ջանքերն ուղղված էին Օմանի հետ խորհրդակցելու արդյունքում մեխանիզմի հասնելուն՝ նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։ Դա չի հաջողվել ձեռք բերել Միացյալ Նահանգների կողմից Օմանի վրա բացահայտ և գաղտնի ճնշումների պատճառով»,- ասել է նա։

Բաղային ելույթ է ունեցել ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքում երկրորդ անընդմեջ գիշերային հարվածներից հետո, որոնց Իրանը հակադարձել է՝ թիրախավորելով Պարսից ծոցի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։

«Քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է խախտել իր պարտավորությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես կխուսափի իր ստանձնած պարտավորությունները կատարելուց»,- ասել է  Բաղային։

Ըստ նա՝ որպես ափամերձ պետություն՝ Իրանն ունի «և՛ իրավունք, և՛ պատասխանատվություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու համար»։ Նա հավելել է , որ ԱՄՆ-ի «առևտրային նավերի ուղեկցման մասին պնդումներն ինքնին վկայում են Վաշինգտոնի՝ տարածաշրջանում անապահովությունը պահպանելու վճռականության մասին»։

Բացի այդ, Բաղային նշել է, որ Իրանը շարունակում է բանակցությունները Կատարի, Պակիստանի և Օմանի միջնորդների հետ՝ ԱՄՆ-ի հետ իր պատերազմի հետագա սրացումը կանխելու նպատակով։

«Միջնորդների դերն է շարունակել լարվածության սրացումը կանխելու իրենց ջանքերը», – ասել է  նա։

Շաբաթավերջին Օմանի ափերի մոտ անօդաչու թռչող սարքը հարվածել էր հնդկական բեռնարկղային նավին։ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հայտնել են, որ նեղուցում չհաստատված երթուղով անցնող նավին «հարվածել» են նախազգուշական կրակոցով և կանգ առել։ Միջադեպը հանգեցրել է ԱՄՆ-ի նոր հարվածներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի