Ալիևը հայտարարել է, թե Թրամփի վարչակազմը հասկացել է «Զանգեզուրի միջանցքի կարևորությունը»

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Մենք միշտ ցանկացել ենք լավ հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ, և մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նախագահ Թրամփին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայաթափված Շուշիում անցկացվող 4-րդ գլոբալ մեդիա ֆորումում։

«Մեծ տարբերություն կա նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման և ԱՄՆ նախորդ վարչակազմերի մոտեցման միջև։ Ցավոք, գրեթե 30 տարի տևած օկուպացիայի ընթացքում ԱՄՆ վարչակազմերը, նախկին ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի հիման վրա վարել են հակամարտության սառեցման, այլ ոչ թե ադրբեջանական տարածքների ազատագրման քաղաքականություն։ Նրանց նպատակն էր սառեցնել իրավիճակը և այն օգտագործել որպես Ադրբեջանի և, որոշ չափով, նաև Հայաստանի վրա ազդելու միջոց։ Նրանց գործունեությունն իրականացվել է լիովին համակարգված ձևով, և ԵԱՀԿ Մինսկի խմբի  գործունեությունը ծառայել է ոչ թե հակամարտության լուծմանը, այլ օկուպացիայի անորոշ ժամանակով շարունակմանը»,- հայտարարել է Ալիևը։

Նրա կարծիքով՝ Թրամփի մոտեցումը բոլորովին այլ էր։

«Մեր իրավիճակում նրա դերը շատ կարևոր էր նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հասան եզրափակիչ փուլին։ Նախագահ Թրամփը և նրա թիմը միացան գործընթացին և ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը։ Նրանք լիովին հասկացան մեր մտահոգությունները խաղաղության վերաբերյալ։ Նրանք նաև հստակ հասկացան Զանգեզուրի միջանցքի կարևորությունը, որը կկապեր Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և նրանք շատ արդյունավետ աշխատեցին՝ համոզելու Հայաստանին, որ այս խաղաղությունը կարևոր է նրա համար»,- ասել է Ալիևը։

Նա նաև հավելել է TRIPP նախագիծը կփոխի տարածաշրջանային տրանսպորտային քարտեզը։

«Նախագահ Թրամփն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող միջանցքն անվանել է TRIPP։ Մեր ստացած տեղեկատվության համաձայն՝ այս նախագծի գործնական աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի։ Այս նախագիծն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը, կծառայի Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանում համագործակցության նոր դրական միջավայր կձևավորի։ Մեզ դա իսկապես անհրաժեշտ է»,- հայտարարել է Ալիևը։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, Ալիևի գլխավորությամբ, շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի