Մոսկվայի ու Մոսկվայի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով զոհեր կան

Լուրեր

13.07.2026 | 13:04
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
13.07.2026 | 12:52
Հայտնի են Քոնոր Մաքգրեգորի ու Մաքս Հոլուեյի հոնորարները, UFC-ն տոմսերի վաճառքի ռեկորդ է սահմանել
13.07.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Թրամփի վարչակազմը հասկացել է «Զանգեզուրի միջանցքի կարևորությունը»
13.07.2026 | 12:30
101 բեռնատարից 35-ի դեպքում հարկային հաշիվներ չեն եղել․ ՊԵԿ-ը Ծառուկյանի ցեմենտի գործարանում խախտումներ է հայտնաբերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 12:21
Սևանա լճում նկատվել են շրջված ջրային մոտոցիկլետներ․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ
13.07.2026 | 12:10
Ձերբակալություն՝ Արաբկիրում կրակոցների դեպքով // Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը ՀՀ-ի վառելիքի հուսալի աղբյուր է․ ԼՈՒՐԵՐ
13.07.2026 | 12:02
ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն ՀՀ-ում հիբրիդային սպառնալիքների դեմ առաքելությունը․ Կայա Կալլաս
13.07.2026 | 12:00
Ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
13.07.2026 | 11:53
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում տրանսպորտային ընկերության տարածքի․ տուժածներ կան
13.07.2026 | 11:44
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը ՀՀ-ի համար «վառելիքի հուսալի աղբյուր է»
13.07.2026 | 11:33
ՖԻՖԱ-ն կքննարկի աշխարհի առաջնությունը 64 թիմով անցկացնելու տարբերակը
13.07.2026 | 11:20
Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ
13.07.2026 | 11:11
Մոսկվայի ու Մոսկվայի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով զոհեր կան
13.07.2026 | 11:03
Արաբկիրում կրակոցներ են հնչել, մեկ անձ ձերբակալվել է
13.07.2026 | 10:55
Հայաստանի հավաքականի 2 խաղացող՝ ԵԱ-ի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում, Էնթոնի Սարգսյանը՝ MVP
Բոլորը

Մոսկվայի մարզի Իստրայի Պիոներսկի բնակավայրում ուկրաինական անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, գրում է Meduza-ն։

Պիոներսկիում նաև հրդեհ է բռնկվել հինգ մասնավոր տներում։ Իստրայի Բաբկինո գյուղում վնասվել է ևս երկու մասնավոր տուն։ Սոլնեչնոգորսկում անօդաչուն հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։

Հուլիսի 12-ի երեկոյից ի վեր Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են ավելի քան 350 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Անօդաչուների մեծ մասը խոցվել է քաղաքից հեռու, մինչդեռ 50-ը ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։

Վլադիմիրում խոցված անօդաչուն կոտրել է բազմահարկ բնակելի շենքի բնակարանի պատուհանները, հայտարարել է Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը: Զոհեր և վիրավորներ չկան: 39 մարդ, այդ թվում՝ 8 երեխա, տարհանվել է շենքից:

Ստավրոպոլի երկրամասի նահանգապետը հայտնել է Շպակովսկի շրջանի Վյազնիկի գյուղի արդյունաբերական գոտում հրդեհի մասին։ Ըստ նրա՝ դեպքի վայրում են հրշեջները և այլ արտակարգ ծառայություններ։ Ուկրաինական Exilenova+ և Supernova+ ալիքները հայտնել են, որ Միխայլովսկի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։

Astra-ի տվյալներով՝ հրդեհը վերաբերում է Վյազնիկի գյուղի երկաթուղու մոտ գտնվող նավթաբազային։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է Թեմրյուկի շրջանի ձեռնարկություններից մեկում հրդեհի մասին: ԱԹՍ բեկորներն ընկել են նաև Իլյիչ գյուղի մասնավոր տան վրա: Բելորեչենսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորները վնասել են ձեռնարկություններից մեկի տարածքում գտնվող սարքավորումներ պարունակող անգարը։

Ուկրաինական տելեգրամ ալիքները, հղում անելով NASA-ի FIRMS ծառայությանը, հաղորդում են Ազովի ծովում հայտնաբերված հրդեհների մասին, որոնք, նրանց խոսքով, կարող են վկայել ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավերի վրա նոր հարվածների մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի