Իրանին ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով կա զոհ․ Թեհրանը թիրախավորել է Քուվեյթում, Բահրեյնում, Հորդանանում ԱՄՆ ռազմաբազաները

Լուրեր

13.07.2026 | 12:52
Հայտնի են Քոնոր Մաքգրեգորի ու Մաքս Հոլուեյի հոնորարները, UFC-ն տոմսերի վաճառքի ռեկորդ է սահմանել
13.07.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Թրամփի վարչակազմը հասկացել է «Զանգեզուրի միջանցքի կարևորությունը»
13.07.2026 | 12:30
101 բեռնատարից 35-ի դեպքում հարկային հաշիվներ չեն եղել․ ՊԵԿ-ը Ծառուկյանի ցեմենտի գործարանում խախտումներ է հայտնաբերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 12:21
Սևանա լճում նկատվել են շրջված ջրային մոտոցիկլետներ․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ
13.07.2026 | 12:10
Ձերբակալություն՝ Արաբկիրում կրակոցների դեպքով // Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը ՀՀ-ի վառելիքի հուսալի աղբյուր է․ ԼՈՒՐԵՐ
13.07.2026 | 12:02
ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն ՀՀ-ում հիբրիդային սպառնալիքների դեմ առաքելությունը․ Կայա Կալլաս
13.07.2026 | 12:00
Ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
13.07.2026 | 11:53
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում տրանսպորտային ընկերության տարածքի․ տուժածներ կան
13.07.2026 | 11:44
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը ՀՀ-ի համար «վառելիքի հուսալի աղբյուր է»
13.07.2026 | 11:33
ՖԻՖԱ-ն կքննարկի աշխարհի առաջնությունը 64 թիմով անցկացնելու տարբերակը
13.07.2026 | 11:20
Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ
13.07.2026 | 11:11
Մոսկվայի ու Մոսկվայի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով զոհեր կան
13.07.2026 | 11:03
Արաբկիրում կրակոցներ են հնչել, մեկ անձ ձերբակալվել է
13.07.2026 | 10:55
Հայաստանի հավաքականի 2 խաղացող՝ ԵԱ-ի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում, Էնթոնի Սարգսյանը՝ MVP
13.07.2026 | 10:40
Իրանին ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով կա զոհ․ Թեհրանը թիրախավորել է Քուվեյթում, Բահրեյնում, Հորդանանում ԱՄՆ ռազմաբազաները
Բոլորը

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ վերջին հարձակումների ալիքը՝ «հարվածելով տասնյակ թիրախների բազմաթիվ վայրերում՝ ճշգրիտ զինամթերքով»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, գրում է CNN-ը։

Նշվում է, որ CENTCOM-ի ուժերը հարվածել են Իրանի օդային պաշտպանության համակարգերին, ափամերձ ռադարային կայաններին, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հնարավորություններին, ինչպես նաև փոքր նավակներին՝ օգտագործելով ամերիկյան կործանիչներ, ռազմածովային նավեր, միակողմանի գրոհային օդային անօդաչու թռչող սարքեր և միակողմանի գրոհային ծովային անօդաչու թռչող սարքեր առաջին անգամ։

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են մի շարք կենտրոնական և հարավային նահանգներում հարվածների մասին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել է 4 մարդ։

Կենտրոնական հրամանատարության հայտարարությունը հնչում է մեկ օր անց այն բանից, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ գիշերն օդային հարձակման ժամանակ հարվածել է շուրջ 140 իրանական ռազմական օբյեկտների։ Հրամանատարությունը կիրակի հայտարարել է, որ հարվածները ձեռնարկվել են «Իրանի՝ Հորմուզի նեղուցով անցնող միջազգային նավագնացության վրա հարձակումները շարունակելու կարողությունը նվազեցնելու համար»։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածների ալիք է սկսել ամերիկյան բազաների ուղղությամբ։

Իրանի կիսապաշտոնական Fars գործակալության հաղորդմամբ՝ իրանական հարվածները թիրախավորել են Քուվեյթի ռազմաբազաներում գտնվող ամերիկյան ենթակառուցվածքները և վնաս են պատճառել։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ «ամբողջությամբ ոչնչացրել է վառելիքի պահեստավորման բաքերը և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Ալի Ալ Սալեմի ամերիկյան բազայում»։

Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Ալի Ալ Սալեմում տեղակայված են ամերիկյան զորքեր։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է նաև շուրջ 30 մղոն հեռավորության վրա գտնվող Ահմադ Ալ Ջաբեր ավիաբազային՝ վնասելով FPS ռադարային համակարգը։

Ընդհանուր առմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական թիրախներին և բազաներին Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում։

IRNA լրատվական գործակալությունը մեջբերել է Պահապանների կորպուսի կողմից հրապարակված մի քանի հայտարարություններ, որոնցում ասվում է, որ  հարձակվել են նաև Հորդանանում գտնվող արքայազն Հասան ավիաբազայի, Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական անօդաչու թռչող սարքերի հրամանատարական կենտրոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի