Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
Քաղաքականություն
12.07.2026 | 17:02
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 10-ին կարգադրություն է ստորագրել, որով Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։
Սիմոնյանը մեկ այլ կարգադրությամբ հուլիսի 13-ից օգոստոսի-2-ը ներառյալ իրեն արձակուրդ է ուղարկել։
Հիշեցնենք՝ գործող 8-րդ գումարման խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոսի 2-ը, օգոստոսի 2-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։
Արձակուրդում գտնվելու ընթացքում Սիմոնյանին փոխարինելու է Ռուբեն Ռուբինյանը։

