Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Քաղաքականություն
12.07.2026 | 11:18
Կյանքից հեռացել է ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգից հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նշվում է, որ Գրեմը մահացել է հուլիսի 11-ի երեկոյան: Մահվան պատճառը եղել է կարճատև և հանկարծակի հիվանդությունը։
Սենատորի ընտանիքը խնդրել է աղոթել նրա համար։ Նրանք նաև խնդրել են հարգել ընտանիքի անձնական կյանքն այս դժվարին շրջանում։

