Թրամփը հայտարարել է, որ հրահանգներ է թողել իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում

Լուրեր

22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրահանգներ է թողել այն դեպքի համար, եթե Իրանի իշխանությունները կազմակերպեն կամ փորձեն կազմակերպել իր դեմ մահափորձ։

Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ «հազար հրթիռ արդեն պատրաստ է կիրառման և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց կհետևեն ևս հազարավորները, եթե Իրանի իշխանությունները փորձեն սպանել ԱՄՆ գործող նախագահին»։

Նա հավելել է, որ համապատասխան հրամաններն արդեն տրված են, և ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, լայնածավալ ռազմական գործողությունների։ Թրամփի խոսքով՝ այդ գործողությունները կարող են ամբողջությամբ ոչնչացնել Իրանի մի շարք շրջաններ, իսկ ռազմական արշավը, անհրաժեշտության դեպքում, կարող է երկարաձգվել։

Հուլիսի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել են փոխադարձ հարվածները։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ ավարտվել է դեռևս հունիսից գործող հրադադարը։

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ որպես պատասխան Օմանի տարածքային ջրերում, Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող երեք առևտրային նավերի վրա իրականացված հարձակումներին։ Միաժամանակ Վաշինգտոնը չեղարկել է այն արտոնագիրը, որը Թեհրանին թույլ էր տալիս նավթ արտահանել։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է դառնալ մահափորձի զոհ, սակայն այդ հայտարարության օգտին որևէ ապացույց չէր ներկայացրել։

The New York Post-ին տված հարցազրույցում նա կրկնել է իր խոսքերը.

«Ես վաղուց նրանց թիրախների ցուցակում եմ։ Ես արդեն հրահանգներ եմ թողել։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ապա նրանք պետք է ռմբակոծվեն այնպիսի մասշտաբով, ինչպիսին երբեք չեն տեսել»։

Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Իսրայելը ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է փոխանցել, որոնց համաձայն՝ Իրանը քննարկում է ԱՄՆ նախագահի դեմ նոր մահափորձի ծրագիր։

Սակայն Թրամփը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով.

«Ո՛չ, ո՛չ։ Իսրայելը ոչինչ չի հայտնաբերել։ Ես վաղուց առաջին համարի թիրախն եմ, և այդպիսին է կյանքը։ Հուսով եմ՝ եթե ինչ-որ բան պատահի, դուք ինձ կկարոտեք»։