Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանալու Յուրգեն Կլոպը Գերմանիայի հավաքականում
Անգլիական «Լիվերպուլի» ու Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կգլխավորի Գերմանիայի հավաքականը։
Bild-ի համաձայն՝ Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) փոխհամաձայնության է եկել 59-ամյա գերմանացի մասնագետի հետ։ Կողմերը կկնքեն 4 տարվա պայմանագիր։ Կլոպի տարեկան աշխատավարձը կկազմի շուրջ 7 միլիոն եվրո։
DFB-ի նախագահ Բերնդ Նոյենդորֆն ու նրա օգնական Հանս-Յոահիմ Վացկեն առաջիկա օրերին կմեկնեն Նյու Յորք՝ մարզիչի հետ բանակցություններն ավարտին հասցնելու համար։
Այժմ Յուրգեն Կլոպն աշխատում է «Ռեդ Բուլի» համակարգում, որտեղ ֆուտբոլային դեպարտամենտի ղեկավարն է։ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նա կփոխարինի Յուլիան Նագելսմանին, որը պաշտոնից հեռացվել էր ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում պարտվելուց հետո։

