Տապալված է սահմանադրական կարգը, ՀՀ-ում անհնար է իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի համոզմամբ՝ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, իսկ վերջին խորհրդարանական ընտրությունները հնարավոր չէ անվանել ազատ և արդար։ Factor TV-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է ընդդիմության պարտության պատճառներին, խորհրդարան անցած ուժերից իր ակնկալիքներին և քաղաքական պայքարի գործիքակազմին։

Քերոբյանը նշել է, որ ընտրությունները մրցակցային չէին, քանի որ իշխանությունը, ի դեմս «Իմ քայլը» հիմնադրամի, շարունակել է բարեգործական գործունեություն ծավալել՝ չնայած դրա արգելքին։

«Այս ընտրությունները հնարավոր չէ կոչել ազատ և արդար ընտրություններ։ Առաջին հերթին այն իմաստով, որ ընդհանրապես մրցակցային չէին։ Անմիջապես ընտրությունների հայտարարելուց հետո, հիշում եք, բարեգործության արգելք հայտարարվեց, բայց արի ու տես, որ «Իմ քայլը» հիմնադրամը, որի գործադիր տնօրենն է հանդիսանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կինը, անարգել և անխոչընդոտ իրականացնում էր բարեգործություն։ Ունենք բացարձակապես ենթակա Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ենթակա Սահմանադրական դատարան»,- ասել է նա։

Խոսելով ընդդիմության պարտության և իշխանափոխության ձախողման մասին՝ Քերոբյանը նշել է, որ սահմանադրական կարգի տապալման պայմաններում ընտրությունների միջոցով դա անհնար էր։

«Եթե ընդունենք, և պետք է ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը տապալված է, հնարավոր չէր նույնիսկ պատկերացնել, որ ընտրություններով կարող է իշխանափոխություն տեղի ունենալ։ Ինչի՞ եմ պնդում, որ սահմանադրական կարգը տապալված է։ Տեսեք, այս Սահմանադրության մեջ չի մնացել մի հոդված, որը չի խախտել այսօրվա իշխանությունը։ Ընդդիմությունը համապատասխան պայքարի գործիքներ է պետք դրա համար։ Ընտրական պայքարի գործիքները բավարար չեն»։

Դիտարկմանը, թե ինչ գործիքների մասին է խոսքը, նա պատասխանել է. «Պետք է, օրինակ, համարձակություն ունենալ, վերցնել, գնալ և վերցնել ողջ գործիքակազմը։ Ես կարծում եմ, որ այսօրվա ընդդիմության կամ այսպես ասենք, ԱԺ անցած ընդդիմության շարքերում ժողովուրդը չի տեսնում իրական առաջնորդների։ Միակ մարդը, որը առաջնորդության ինչ-որ կերպար ունի, դա Ռոբերտ Քոչարյանն է, որը 21 թվականի ընտրություններում, լինելով քաղաքական ուժի առաջնորդը, անցնել է խորհրդարան և չի վերցրել մանդատը… և երկրորդ անգամ գնալ թեկնածությունը դնել այս 26 թվականի ընտրություններին։ Ես չգիտեմ՝ ինչով պետք է մտածեին մարդիկ։ Այդ ֆրակցիան չկարողացավ նախորդող հինգ տարիների ընթացքում ձևակերպել գոնե ինչ-որ չափով նշանակալի քաղաքական արդյունք»։

Ըստ Քերոբյանի՝ խորհրդարանական ընդդիմությունը մտնում է դասական պատգամավորի դերի մեջ և սկսում մտածել այլ բաների մասին, ինչպիսիք են միջազգային հարթակներում ելույթները կամ օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումները, ինչը նրանց հեռացնում է իրական պայքարից։

«Իրականում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը տապալված է, որովհետև գործադիր իշխանությունը երբևէ հաշվետվություն չի ներկայացրել և հաշվետու չի Ազգային ժողովին։ Բերել են, կիսատ-պռատ ինչ-որ կատարողական են շպրտում Ազգային ժողով, բայց իրավական հետևանք չի ունենում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան