Իսպանիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հարավային Իսպանիայի Ալմերիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, կան տուժածներ։ Այս մասին հայտնել են տարածաշրջանային իշխանությունները: Անդալուսիայի ինքնավար շրջանի իշխանությունները հուլիսի 10-ի առավոտյան հայտնել են, որ զոհերից մի քանիսին մահացած են գտել իրենց մեքենաներում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հրդեհը բռնկվել է երեկ կեսօրին: Անդալուսիայի փրկարարական ծառայությունն այսօր առավոտյան հայտնել է, որ հրդեհի դեմ պայքարում է շուրջ 150 հրշեջ: Տարածաշրջանային իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 19 մարդ անհետ կորած է համարվում։

Անդալուսիայի առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարար Անտոնիո Սանսը ստեղծված իրավիճակն անվանել է «աննախադեպ ողբերգություն» և «մինչ օրս տարածաշրջանում ամենաավերիչ հրդեհը»։

Ականատեսներն արտակարգ ծառայություններին հայտնել են, որ հրդեհն առաջացել է չոր բուսականության վրա ընկած էլեկտրական մալուխի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել գլխավոր մայրուղու մոտ, կրակն արագ տարածվել է ճանապարհին հարակից անտառում: Ալմերիայի Լոս Գալյարդոս համայնքում ավելի վաղ հաղորդվել էր 6 մահվան դեպքի մասին: Տասնյակ մարդիկ տարհանվել են:

Մայիսին և հունիսին աննախադեպ շոգը չորացրել է Արևմտյան Եվրոպայի հսկայական տարածքներ՝ դրանք դարձնելով հատկապես խոցելի հրդեհների նկատմամբ: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ Եվրոպան տաքանում է համաշխարհային միջին ցուցանիշից երկու անգամ ավելի արագ, ինչն ուժեղ շոգի շրջանները դարձնում է ավելի հավանական։

Այս շաբաթվա սկզբին Իսպանիայի սահմանի մոտ գտնվող Ֆրանսիայի հարավում բռնկված անվերահսկելի անտառային հրդեհը ստիպել է տարհանվել ավելի քան 10,000 մարդու։ Անտառային հրդեհների եվրոպական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ 2025 թվականին Իսպանիայի տարածքի ավելի քան 393,000 հեկտարը ծածկվել է հրդեհներով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի